Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն մեկ տարուց ավել է իրականացնում է «Համայնքի ուժը» ծրագիրը, որի վերջին փուլում ֆինանսական աջակցություն են ստացել շահառու համայնքների նախաձեռնող խմբերն իրենց նախաձեռնությունները կյանքի կոչելու նպատակով։
Ծրագրի շրջանակներում հայտարարված համայնքային դրամաշնորհային մրցույթի արդյունքում Շողակաթ համայնքում իրականացվել է «Բազմաֆունկցիոնալ սենյակ Ջիլ գյուղում» նախագիծը, որի նպատակն էր Շողակաթ համայնքի բակիչներին տեղական ինքնակառավարման հարցերում իրազեկ եւ հաղորդակից դարձնելը՝ ստեղծելով նպաստավոր պայմաններ:
Շողակաթ համայնքի երիտասարդների և տեղական ինքնակառավարման ներկայացուցիչների ներգրավմամբ 2022 թվականին ՀԿ Կենտրոնի կողմից կազմակերպվեցին կարողությունների զարգացման դասընթացներ մասնակցային կառավարման, փաստահեն քաղաքականությունների, ծրագրերի մշակման և կառավարման ու հարակից այլ թեմաներով։
Դասընթացների ավարտին հարտարարված դրամաշնորհային փակ մրցույթի ընթացքում Շողակաթ համայնքում հաղթող ճանաչվեց «Բազմաֆունկցիոնալ սենյակ Ջիլ գյուղում» նախագիծը։
«Համայնքի ուժը» ծրագրի դասընթացային փուլին մասնակցելուց հետո հասկացա, որ ես կարող են դառնալ փոփոխություն բերող և ազդեցություն ունենալ որոշումների կայացման վրա՝ կիրառելով այն գիտելիքներն ու հմտությունները, որոնք ստացել էի դասընթացների ժամանակ։ Սակայն մենք համայնքում ունեն խնդիր, որն անտարբերությունն է և մարդիկ կարծում են, որ իրենք ոչինչ չեն կարող փոխել և չեն կարող ազդեցություն ունենալ։ Հենց այս խնդիրը նկատի ունենալով էլ որոշեցինք դիմել դրամաշնորհային մրցույթին և իրականացնել մեր ծրագիրը »,- նշում է «Բազմաֆունկցիոնալ սենյակ Ջիլ գյուղում» նախագծի ղեկավար Դավիթ Հակոբյանը։
Շողակաթ համայնքի (արդեն միավորված Ճամբարակ) Ջիլ գյուղը, որը չի հանդիսանում համայնքի վարչական կենտրոնը ընտրվեց հենց այն նպատակով, որ չտանենք կենտրոնացում և կարողանանք համայնքի տարբեր բնակավայրերի երիտասարդներին հասանելի դարձնել տեղական ինքնակառավարման և մասնակցության վերաբերյալ գիտելիքներն ու գործիքները, որպեսզի նրանք ևս դառնան ակտիվ և պատասխանատու քաղաքացիներ՝ օգնելով զարգացնել մեր համայնքը, հավելում է Դավիթը։
Դեկտեմբերի 16-ին Ջիլում տեղի ունեցավ «Բազմաֆունկցիոնալ սենյակ Ջիլ գյուղում» նախագծի շրջանակներում ստեղծված սենյակի բացման արարողությունը, որը հանդիսանում է հարթակ համայնքի երիտասարդների և բոլոր բնակիչների ակտիվ ներգրավման և գաղափարների գեներացման համար։
Միջոցառմանը ներկա էին Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի խորհրդատու Լիկա Մկրտչյանը, ՀԿ Կենտրոնի դրամաշնորհների ղեկավար Սյուզան Հովսեփյանը, Շողակաթ համայնքի ղեկավարի տեղակալ Թագուհի Բոյախչյանը, ՏԻՄ ներկայացուցիչներ և ակտիվ քաղաքացիներ։
«Ջիլ գյուղում բացված բազմաֆունկցիոնալ սենյակը շատ կարևոր է ինչպես Ջիլի, այնպես էլ շրջակա գյուղերի համար, քանի որ մոտակայքում չկան համապատասխան միջավայրեր, որոնք ունենան անհրաժեշտ գույք, որտեղ հնարավոր կլիներ իրականացնել հանդիպումներ և միջոցառումներ: Ուստի սա մեծ ձեռքբերում էր Ջիլ գյուղի բնակիչների համար, հաշվի առնելով այն փաստը, որ մեր երեխաները իրենց անմիջական ներդրումն են ունեցել այս ծրագրի իրագործման համար»,- նշում է Շողակաթ համայնքի աշխատակազմի գլխավոր մասնագետ Աննա Վարդանյանը։
Կարևորելով երիտասարդների ներգրավումը համայնքում Աննան նշում է, որ այժմ արդեն երիտասարդները կարող են հավաքվել մի վայրում և իրենց քննարկումներն ու նախաձեռնությունները կյանքի կոչել: Սա շատ կարևոր է մեզ համար, քանի որ Ջիլը համարվում է սահմանամերձ բնակավայր և այնտեղ արված յուրքանչյուր ծրագիր կամ աշխատանք հնարավորություն է տալիս մեր երիտասարդներին ամուր կանգնել իրենց հայրեի հողի վրա։
Ստեղծված սենյակը հնարավորություն է դառնում, որ կրթական ծրագրեր իրականացնելու համար լինի նպաստավոր միջավայր և հենց այդ նպատակով էլ բացմանը հաջորդեց երկօրյա դասընթաց, որի նպատակն էր զարգացնել Շողակաթ համայնքի երիտասարդների և մեծահասակների կարողությունները տեղական ինքնակառավարման և մասնակցության ոլորտում։
Կազմակերպված երկօրյա դասընթացի մասնակից երիտասարդներից մեկը նշում է, որ թեև ՏԻՄ թեմայով դասընթացի առաջին մասնակցության փորձը չէր, սակայն այդ երկուր օրերի ընթացքում ստացել է հիմնարար և կիրառական գիտելիքներ, որոնք ավելի տպավորիչ են եղել։ Նա հավելելով իր խոսքը նշում է, «Բազմաֆունկցիոնալ սենյակ ունենալը, կարծում եմ, անհրաժեշտություն է, քանի որ այն դառնում է այն տաքուկ անկյունը, որտեղ երիտասարդներով կարող ենք հավաքվել եւ ունենալ բազում դասընթացներ, քննարկումներ, խաղեր խաղալ, մի խոսքով` ինքնակրթվել ու զարգանալ»։
«Բազմաֆունկցիոնալ սենյակ Ջիլ գյուղում» ծրագիրն իրականացվել է Շողակաթ համայնքի ակտիվ խմբի կողմից «Համայնքի ուժը» ծրագրի շրջանակներում տրամադրված փոքր դրամաշնորհի շրջանակներում։
«Համայնքի ուժը» ծրագիրն իրականացնում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) համաֆինանսավորմամբ: