Result 14
Ծրագրի նպատակն է խթանել կայուն և ներառական տեղական զարգացումը Հայաստանի տարբեր մարզերում դրամաշնորհների կառավարման և ոչ փորձառու ՔՀԿ-ների և նախաձեռնող խմբերի տեսանելիության բարձրացման միջոցով՝ ներառյալ համագործակցությունը տեղական դերակատարների հետ: Ծրագրի հիմնական գործողությունները ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ Շահառուներ ՔՀԿ-ների համար տեղեկատվական միջոցառումների նախապատրաստում, կազմակերպում և իրականացում (օրինակ՝ «Տեղեկատվական օրեր» կամ «Կողմնորոշիչ աշխատաժողովներ»)։ Դրամաշնորհային մրցույթի հայտարարում և հայտերի գնահատում։ Ծրագրերի […]
UNITY-ն տարածաշրջանային նախաձեռնություն է, որն իրականացվում է Գերմանիայի Դաշնային տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) և Եվրոպական Միության (ԵՄ) համաֆինանսավորմամբ։ Նախագիծն իրականացնում է Լեհաստանի Saorsa Association կազմակերպությունը՝ համագործակցությամբ Հայաստանից «ՀԿ Կենտրոն» Քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ, Ուկրաինայի «Modern Format» և Մոլդովայի «Nord Press» ՀԿ-ների հետ՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Քաղաքացիական հասարակության հզորացում Արևելյան […]
ՀԿ Կենտրոնը 2025-2026 թվականներին իրականացնում է կազմակերպության ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման ծրագիր, որի հիմնական նպատակն է զարգացնել բազմաֆունկցիոնալ և անվտանգ կազմակերպական համակարգը։ Ծրագիրը ներառում է ֆինանսական կայունության գործողությունների պլանավորում և իրականացում, վճարովի ծառայությունների փաթեթների մշակում, ինչպես նաև դրամահավաքային արշավների ստեղծում և առաջխաղացում։ Բացի այդ, ծրագիրը նախատեսում է ՀԿ Կենտրոնի թվային և տեղեկատվական անվտանգությունն ամրապնդելու մի շարք […]
Ծրագրի նպատակը Ծրագրի նպատակն է ստեղծել/կառուցել մասնագիտական ուսուցման կենտրոն, որը կառաջարկի մասնագիտացված կրթություն և հմտությունների զարգացում՝ բավարարելու Լոռու զբոսաշրջության և ծառայությունների ոլորտների աճող պահանջները: Ծրագիրը կտրամադրի թիրախավորված մասնագիտական ծրագրեր՝ աջակցելու ինչպես տեղի բնակիչներին, այնպես էլ տեղահանված անձանց՝ բարելավելով նրանց աշխատունակությունը և նպաստելով մարզի և համայնքի տնտեսական աճին: Ծրագրի խնդիրները՝ Նախագծել ծրագրեր խոհարարական արվեստի, հյուրընկալության, հյուրանոցայի […]
Ծրագիրը ղեկավարում է Վանաձորի պետական համալսարանը 18 գործընկեր համալսարանների, կազմակերպությունների և ասոցացված գործընկերների հետ Հայաստանից, Վրաստանից, Իսպանիայից, Ֆինլանդիայից, Իռլանդիայից և Գերմանիայից: DeSIRe նախագծի հիմնական նպատակը Հայաստանում և Վրաստանում ազգային կրթական համակարգերի զարգացման խթանումն է, որը կապված է փափուկ հմտությունների վրա հիմնված դասավանդման և ուսուցման մեթոդաբանության, ռազմավարությունների և տեխնոլոգիաների հետ։ Նախագիծը նպատակ ունի 21-րդ դարի […]
«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն իր Վանաձոր ԻնֆոՏուն երիտասարդական կենտրոնի ներքո 2023 թվականի ապրիլից սեփական ռեսուրսներով իրականացնում է «Լավ Քաղաքացի» երիտասարդական հարթակը։ «Լավ Քաղաքացի» երիտասարդական հարթակի նպատակն է զարգացնել Վանաձոր համայնքի երիտասարդների գիտելիքներն ու հմտությունները, որպես լավ քաղաքացիներ՝ ստեղծելով համայնքային երիտասարդ առաջնորդների և փոփոխություն բերողների (change makers) հարթակ։ Նման ուսուցողական հարթակները բարելավում են ակտիվ […]