20 հունվար 2026
Ծրագրի նպատակը
Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել Հայաստանի հարուստ կենսաբազմազանության պահպանմանը և խթանել տեղական կայուն զարգացումը Դիլիջան ազգային պարկին հարակից համայնքներում։ Այն իրականացվում է «Ֆինանսական մասնակցային մոտեցման» (ՖՄՄ/FPA) միջոցով, որը նպատակ ունի ապահովել համայնքների անմիջական ներգրավվածությունը զարգացման գործընթացներում։
Հիմնական խնդիրները
- Համայնքային ներգրավվածություն․ Ձևավորել աշխատանքային խմբեր թիրախային համայնքներում և ապահովել բնակիչների մասնակցությունը որոշումների կայացմանը։
- Կարիքների գնահատում․ Իրականացնել մասնակցային արագացված գյուղական գնահատում (PRRA)՝ համայնքների առաջնահերթ խնդիրները վեր հանելու համար։
- Ծրագրերի պլանավորում․ Մշակել ծրագրային աջակցության պլաններ՝ հիմնված համայնքի կարիքների և ՖՄՄ սկզբունքների վրա։
- Կարողությունների զարգացում․ Բարձրացնել տեղական ինքնակառավարման մարմինների և համայնքային խմբերի կարողությունները՝ ծրագրերի արդյունավետ կառավարման և կայունության ապահովման նպատակով։
Այս նախաձեռնությունը «Կենսաբազմազանություն և կայուն տեղական զարգացում Հայաստանում» ավելի լայնածավալ ծրագրի մի մասն է։ ՀԿ Կենտրոնը, համագործակցելով WWF Հայաստանի հետ, իրականացնում է ֆասիլիտացիոն և խորհրդատվական աշխատանքներ, որոնք ուղղված են համայնքների ինքնակազմակերպմանը։ Ծրագիրը ներառում է համայնքային հանդիպումների կազմակերպում, առաջնահերթությունների սահմանում և միկրոծրագրերի մշակում, որոնք կնպաստեն թե՛ բնության պահպանությանը, թե՛ բնակիչների կենսապայմանների բարելավմանը։