15 ապրիլ 2024
«Վանաձոր ԻնֆոՏուն. մեդիագրագիտության հաբ» ծրագրի նպատակն է՝ Նպաստել Վանաձոր և Թումանյան համայնքներում բնակվող 14-25 տարեկան երիտասարդների մեդիագրագիտության մակարդակի բարձրարցմանը։
Ծրագրի խնդիրներն են՝
- Բարելավել Վանաձոր և Թումանյան համայնքներում բնակվող 14-25 տարեկան առնվազն 60 երիտասարդների իմացությունն ու հմտությունները մեդիագրագիտության և քննադատական մտածողության վերաբերյալ՝ երկփուլ դասընթացաշարի միջոցով։
- Զարգացնել և կիրառել մեդիագրագիտության թեմայով առնվազն 1 քվեստ-խաղ Վանաձոր քաղաքում։
«Վանաձոր ԻնֆոՏուն. մեդիագրագիտության հաբ» ծրագիրն իրականացվում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի կողմից «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի շրջանակներում տրված ենթադրամաշնորհի շրջանակներում։
«Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագիրը Եվրոպական միության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից ֆինանսավորվող նախաձեռնություն է, որն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»-ի հետ համատեղ: