Unlocking Progress․ Վանաձորի և Գյումրիի ԲԿԳ գործողությունների ծրագրի վերանայում

Հիմնական նպատակն է ընդլայնել և ամրապնդել քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը և խթանել բազմաշահառու գործընկերության ձևավորումը՝ տեղական մակարդակում բաց կառավարման հետ կապված բարեփոխումների իրականացման համար։

 

Ծրագրի հատուկ նպատակներն են

1․ Մոնիթորինգ և գնահատում՝ ԲԿԳ Տեղական Գործողությունների Ծրագրի հանձնառությունների իրականացման ուղղությամբ:

2․ Աջակցություն Վանաձոր համայնքի հաջորդ գործողությունների ծրագրի համատեղ ստեղծման գործընթացին:

3․ Մոնիթորինգային մոտեցումների մշակում՝ մասշտաբային կիրառման համար:

 

« Unlocking Progress․ Վանաձորի և Գյումրիի ԲԿԳ գործողությունների ծրագրի վերանայում» ծրագիրն իրականացվում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի կողմից՝ Բաց կառավարման գործընկերության (ԲԿԳ) աջակցությամբ և Եվրոպական միության ֆինանսավորմամբ: