UNITY

UNITY-ն տարածաշրջանային նախաձեռնություն է, որն իրականացվում է Գերմանիայի Դաշնային տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) և Եվրոպական Միության (ԵՄ) համաֆինանսավորմամբ։ Նախագիծն իրականացնում է Լեհաստանի Saorsa Association կազմակերպությունը՝ համագործակցությամբ Հայաստանից «ՀԿ Կենտրոն» Քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ, Ուկրաինայի «Modern Format» և Մոլդովայի «Nord Press» ՀԿ-ների հետ՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Քաղաքացիական հասարակության հզորացում Արևելյան գործընկերության երկրներում» ծրագրի շրջանակում։

Նախագիծը գործում է Լեհաստանում, Հայաստանում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում՝ նպատակ ունենալով ամրապնդել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունները և զարգացնել կայուն համագործակցային ցանցերը ինչպես Արևելյան Գործընկերության երկրների միջև, այնպես էլ եվրոպական գործընկերների հետ։ Նախաձեռնության առանցքում csotogether.com թվային համագործակցության հարթակի ստեղծումն ու գործարկումն է, որը կծառայի որպես տարածաշրջանային կենտրոն՝ համագործակցության, փորձի փոխանակման և միջազգային կապերի խորացման համար։

UNITY-ն ուղղված է հատկապես մայրաքաղաքներից դուրս գործող ՔՀԿ-ներին՝ հնարավորություն տալով ներգրավվել ներառական, թվային տեխնոլոգիաներով կառավարվող զարգացման գործընթացների մեջ։ Հարթակը կմմատուցի վերապատրաստման, խորհրդատվական և մասնագիտական ծառայություններ, կնպաստի համատեղ նախագծերի նախաձեռնմանն ու իրականացմանը, ինչպես նաև միջոցառումների համակազմակերպմանը։ Այն կդառնա բազմաֆունկցիոնալ գործիք՝ ՔՀԿ-ների տեսանելիությունը, ներգրավվածությունն ու համագործակցությունը խթանելու համար։