24 օգոստոս 2022
«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի «ԱՐԱՄԱԶԴ. ՍՄԱՐԹ» ծրագրի շրջանակներում «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ն իրականացնում է «Միջոլորտային ցանցի հզորացում հանուն համայնքի զարգացման նախաձեռնություն»-ը, որի նպատակն է՝ ձևավորված միջոլորտային ցանցի հզորացում՝ ռազմավարության մշակման և կարողությունների զարգացման միջոցով:
Նախաձեռնության արդյունքներն են՝
- Միջոլորտային ցանցի ռազմավարության առկայություն
- Ցանցի տարեկան գործողությունների պլանի առկայություն
- Ցանցի անդաների կարողությունների զարգացում ճգնաժամերի կառավարման, համայնքի զարգացում և ռեսուրսների մոբիլիզացման ոլորտներում:
Նախաձեռնությունն ամբողջությամբ միտված է միջոլորտային ցանցի զարգացմանը՝ ի նպաստ համայնքների: Ցանցի մշակված ռազմավարությունը կնպաստի ընդհանուր տեսլականի և առաջիկա մեկ տարվա պլանի առկայությանը, որի շրջանակներում ցանցի անդմաները կհամագործակցեն: Այս նախաձեռնության ընձեռած հիմնական հնարավորությունը համագործակցային միջոլորտային ցանցի առկայությունն է, որը գործունեություն կիրականացնի համայնքներում՝ մեկտեղելով բոլոր դերակատարների ջանքերը:
Նախաձեռնությունը իրենից ներկայացնում է ձևավորված ցանցի կարողությունների զարգացում և ռազմավարության մշակում, որն ինքնին շարունակելիության մեխանիզմներ են: Ցանցի անդամները, ունենալով առաջիկա ռազմավարական նպատակները և զարգացնելով ֆոնդհայթայթման կարողությունները, կկարողանան իրենց նպատակների համար գեներացնել գումարներ և իրականացնել ծրագրեր:
Նախաձեռնության նպատակը՝ Այս նախաձեռնության նպատակը «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի «ԱՐԱՄԱԶԴ. ՍՄԱՐԹ» շրջանակներում ձևավորված միջոլորտային ցանցի հզորացումն է՝ ռազմավարության մշակման և կարողությունների զարգացման միջոցով:
Հայկական Կարիտասի «ԱՐԱՄԱԶԴ. ՍՄԱՐԹ» ծրագիրը ֆինանսավորվում է Կարիտաս Ֆրանսիայի և Կարիտաս Իսպանիայի կողմից: