1 ապրիլ 2025
«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն ստանում է աջակցություն «Հավասար իրավունքներ և անկախ մեդիա» կազմակերպության (ERIM, ԷՐԻՄ) կողմից իրականացվող «Democracy in Eastern Partnership (DEAP)» ծրագրի շրջանակներում՝ քաղաքացիական հասարակության և անկախ մեդիա կազմակերպությունների դիմակայունության դրամաշնորհի միջոցով։
Դրամաշնորհը նպատակ ունի ապահովել կազմակերպության գործունեության շարունակականությունը և ֆինանսական կայունությունը։ Աջակցությունը ներառում է հիմնական գործառնական ծախսերի ֆինանսավորում, ինչպես նաև դրամահավաքի և հաղորդակցության փորձագետների ներգրավում՝ նոր գործընկերությունների ձևավորման և ֆինանսավորման աղբյուրների բազմազանեցման համար։
«Ժողովրդավարությունը Արևելյան գործընկերությունում» (DEAP) ծրագիրը Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և ԷՐԻՄ-ի կողմից իրականացվող 36-ամսյա ծրագիր է, որը մեկնարկել է 2024 թվականի ապրիլին։ Ծրագիրը նպատակ ունի Արևելյան գործընկերության երկրներում նպաստել ներառական, դիմակայուն և ժողովրդավարական հասարակությունների ձևավորմանը և զարգացնել քաղաքացիական հասարակության և տեղական կազմակերպությունների կարողությունները՝ աջակցելով հետազոտություններին և քաղաքականության վերլուծությանը, ինչպես նաև կազմակերպելով մշակութային և ցանցային միջոցառումներ։