Մոդել Հայաստան

«Մոդել Հայաստան» Ծրագրի նպատակն է հզորացնել երիտասարդներին՝ բացառիկ հնարավորություն տալով նրանց ծանոթանալու և հատուկ կրթական մեթոդաբանության միջոցով անձամբ մասնակցելու կառավարման և որոշումների կայացման գործընթացներին։ Այս նախաձեռնությունը զինում է երիտասարդներին արժեքավոր գիտելիքներով և հմտություններով, որոնք նրանց հնարավորություն կտան ակտիվորեն մասնակցել իրենց երկրի ապագայի կերտման գործում։

Ծրագրային գործողություններ՝

  • «Մոդել Հայաստան» սիմուլյացիոն կրթական խաղի ստեղծում
  • «Մոդել Հայաստան» սիմուլյացիոն կրթական խաղի գործարկում ՀՀ 6 մարզերում
  • Ուսումնաճանաչողական այցեր ՀՀ Հանրային կառավարման համակարգի կառույցներ
  • «Մոդել Հայաստան» ազգային խաղի իրականացում։

 «Մոդել Հայաստան» սիմուլյացիոն խաղի մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու ՀՀ կառավարման համակարգին, իշխանության երեք ճյուղերին (գործադիր, օրենսդիր և դատական), ինչպես նաև մեդիային և քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (ՔՀԿ):

 

 

«Մոդել Հայաստան» ծրագիրը իրականացվում է «ՀԿ Կենտրոն» Քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ կողմից «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի շրջանակներում։

Ծրագիրը Եվրոպական միության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից ֆինանսավորվող նախաձեռնություն է, որն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»-ի հետ համատեղ: