8 հուլիս 2024
Ծրագրի նպատակն է` նպաստել բարեվարք հասարակության ձևավորմանը, որտեղ կոռուպցիան անընդունելի երևույթ է:
Ծրագրի խնդիրներն են.
1. Բարձրացնել երիտասարդ մշակութային գործիչների իրազեկվածության մակարդակը բարեվարքության/հակակոռուպցիոն վարքագծի վերաբերյալ:
2. Բարձրացնել ՀՀ հյուսիսային մարզերի երիտասարդության իրազեկվածության մակարդակը կոռուպցիայի տարբեր դրսևորումների վերաբերյալ՝ ինտերակտիվ նորարարական միջոցներով:
«Թատրոն հանուն բարեվարքության» ծրագիրն իրականացվում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի կողմից «Հայաստան Բարեվարքություն» ծրագրի շրջանակներում՝ Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: