ՀԿ Կենտրոնի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում

ՀԿ Կենտրոնը 2025-2026 թվականներին իրականացնում է կազմակերպության ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման ծրագիր, որի հիմնական նպատակն է զարգացնել բազմաֆունկցիոնալ և անվտանգ կազմակերպական համակարգը։ Ծրագիրը ներառում է ֆինանսական կայունության գործողությունների պլանավորում և իրականացում, վճարովի ծառայությունների փաթեթների մշակում, ինչպես նաև դրամահավաքային արշավների ստեղծում և առաջխաղացում։ Բացի այդ, ծրագիրը նախատեսում է ՀԿ Կենտրոնի թվային և տեղեկատվական անվտանգությունն ամրապնդելու մի շարք գործողություններ։ Այս ամբողջ գործընթացը միտված է բարձրացնելու կազմակերպության տեսանելիությունը, հանրային կապերի արդյունավետությունը և ֆինանսական ինքնուրույնությունը: «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն սույն աջակցությունը ստանում է «Հավասար իրավունքներ և անկախ մեդիա» (ERIM, ԷՐԻՄ) կազմակերպության կողմից իրականացվող «Ժողովրդավարությունը Արևելյան գործընկերությունում» (DEAP) ծրագրի շրջանակներում՝ քաղաքացիական հասարակության և անկախ մեդիա կազմակերպությունների կարողությունների զարգացման դրամաշնորհի շրջանակներում։

«Ժողովրդավարությունը Արևելյան գործընկերությունում» (DEAP) ծրագիրը Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և ԷՐԻՄ-ի կողմից իրականացվող 36 ամսյա ծրագիր է, որը մեկնարկել է 2024 թվականի ապրիլին։ Ծրագիրը նպատակ ունի Արևելյան գործընկերության երկրներում նպաստել ներառական, դիմակայուն և ժողովրդավարական հասարակությունների ձևավորմանը և զարգացնել քաղաքացիական հասարակության և տեղական կազմակերպությունների կարողությունները՝ աջակցելով հետազոտություններին և քաղաքականության վերլուծությանը, ինչպես նաև կազմակերպելով մշակութային և ցանցային միջոցառումներ։