Վանաձոր ԻնֆոՏուն. Փաստերի ստուգման ակումբ

«Վանաձոր ԻնֆոՏուն. Փաստերի ստուգման ակումբ» ծրագիրը նպատակ ունի զարգացնել Լոռու մարզի երիտասարդների մեդիագրագիտության և փաստերի ստուգման կարողությունները՝ ակումբային ձևաչափով։ 

 

Ծրագրի խնդիրներն են՝

1․ Բարելավել Լոռու մարզում բնակվող 16-30 տարեկան առնվազն 40 երիտասարդների մեդիագրագիտության և փաստերի ստուգման վերաբերյալ գիտելիքներն ու հմտությունները։
2․ Կազմակերպել կարողությունների զարգացման մեկամսյա երկու հոսք։

 

 

 «Վանաձոր ԻնֆոՏուն. Փաստերի ստուգման ակումբ» ծրագիրը իրականացնում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն՝ «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի շրջանակներում։

«Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագիրը Եվրոպական միության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից ֆինանսավորվող նախաձեռնություն է, որն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»-ի հետ համատեղ: