1 նոյեմբեր 2024
«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն մեկնարկել է նոր ծրագիր, որի նպատակն է բարելավել մարդակենտրոն ծառայությունների որակը Հայաստանի 16 համայնքներում: Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հանձնարարությամբ և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) համաֆինանսավորմամբ:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է համայնքային ծառայությունների որակի բարձրացում՝ տարբեր համայնքային խմբերի, այդ թվում՝ խոցելի խմբերի ակտիվ մասնակցությամբ: Հատուկ ուշադրություն կդարձվի քաղաքացիների, տեղահանված անձանց, երիտասարդների, կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև բիզնես և հասարակական կազմակերպությունների կարիքներին:
Ծրագիրը բաղկացած է երեք հիմնական փուլերից՝
1. Ծառայությունների և խնդիրների նույնականացում
2. Օգտագործողների հետազոտություն
3. Նախատիպերի ստեղծում և վավերացում
Ծրագրում ներառված են հետևյալ համայնքները՝ Աշտարակ (Արագածոտն), Մասիս (Արարատ), Խոյ (Արմավիր), Սևան (Գեղարքունիք), Հրազդան և Աբովյան (Կոտայք), Փամբակ (Լոռի), Արթիկ (Շիրակ), Սիսիան (Սյունիք), Եղեգնաձոր (Վայոց ձոր):
Ծրագրի ավարտին համայնքապետարաններում կներդրվի մարդակենտրոն դիզայնի շրջանակ, որը թույլ կտա մատուցել ավելի արդյունավետ և ներառական ծառայություններ: