«Ինստիտուցիոնալ կարողություններ ինֆոտների համար»․ Վանաձոր ԻնֆոՏուն․ Վերաիմաստավորելով

ՀԿ Կենտրոնի «Վանաձոր ԻնֆոՏուն․ վերաիմաստավորելով» ծրագրի շրջանակներում իրականացվում է «Ինստիտուցիոնալ կարողություններ ինֆոտների համար» ենթածրագիրը։

 

Ծրագրի նպատակն է՝ նպաստել ինֆոտների հյուրընկալող կազմակերպությունների ինստիտուցիոնալ զարգացմանը ինֆոտան անդամների և կամավորների հետ աշխատանքի համար։

 

ԾՐԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ․

  • Մշակել ինֆոտներին հյուրընկալող կազմակերպությունների համար ինֆոտան անդամների և կամավորների հետ աշխատանքի ընթացակարգ։
  • Կազմակերպել ինֆոտների հյուրընկալող կազմակերպությունների աշխատակիցների համար վերապատրաստում (օնլայն կամ օֆլայն)։

 

«Վանաձոր Ինֆոտուն․ Վերաիմաստավորելով» ծրագրն իրականացվում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի կողմից «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակում։
«Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ։