20 հունվար 2026
Ծրագրի հիմնական նպատակն է նորարարական կրթական մոտեցումների (ուսուցողական խաղի) կիրառմամբ բարձրացնել մարզային երիտասարդների և առաջին անգամ ընտրողների իրավագիտակցությունը ընտրական իրավունքների վերաբերյալ:
Ծրագրի խնդիրները
- Բարձրացնել Լոռու մարզի առնվազն 30 առաջին անգամ ընտրողների գիտելիքները ընտրական իրավունքների վերաբերյալ:
- Այլընտրանքային կրթական մեթոդների միջոցով բարձրացնել առնվազն 400 առաջին անգամ ընտրողների իրազեկվածությունն իրենց ընտրական իրավունքների մասին:
- Բարձրացնել հանրային իրազեկվածությունը մեդիա արշավի իրականացման միջոցով:
«Առաջին անգամ ընտրողների դեսպաններ» ծրագիրն իրականացվում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի կողմից «ProElect-Արևելյան գործընկերությունում ընտրական գործընթացների հաշվետվողականության խթանում քաղաքացիական հասարակության դերակատարների մասնակցության և կարողությունների զարգացման միջոցով» ծրագրի շրջանակներում։
«ProElect-Արևելյան գործընկերությունում ընտրական գործընթացների հաշվետվողականության խթանում քաղաքացիական հասարակության դերակատարների մասնակցության և կարողությունների զարգացման միջոցով» ծրագիրը իրականացվում է Transatlantic Foundation-ի և ERIM-ի գործընկերությամբ և ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։ Ծրագրի նպատակն է ապահովել՝ Արևելյան գործընկերության երկրների քաղաքացիական հասարակության դերակատարները ներգրավված, կարողունակ և տեղեկացված լինեն ընտրությունների մշտադիտարկման, ինչպես նաև ժողովրդավարական հաշվետվողականության մեխանիզմների խթանման մասին։