28 հունվար 2026
«EU Bridge. Բարձրագույն կրթության հզորացում՝ Հայաստանում եվրոպական ծրագրերի կառավարման համար» նախագիծը մշակվել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնի (ԳՄԿ) կողմից՝ Հայաստանի, Իսպանիայի և Իտալիայի գործընկեր հաստատությունների հետ համագործակցությամբ:
Ծրագիրը հաստատվել է Եվրոպական միության կողմից և համաֆինանսավորվում է «Էրազմուս+» (Erasmus+) ծրագրի շրջանակներում:
Ծրագրի նպատակը
«EU Bridge» ծրագրի նպատակն է հզորացնել Հայաստանի բարձրագույն կրթության համակարգը՝ բարձրացնելով համալսարանների կարողությունները՝ արդյունավետորեն կառավարելու եվրոպական ֆինանսավորմամբ իրականացվող նախագծերը և մասնակցելու դրանց:
Ծրագիրը նպաստում է.
- Հայաստանում ԵՄ կողմից ֆինանսավորվող նախաձեռնությունների որակի և ազդեցության բարելավմանը,
- Միջազգային համագործակցության խթանմանը,
- Ծրագրերի կառավարման ոլորտում մասնագետների վերապատրաստմանը,
- Փորձի փոխանակման հեշտացմանը,
- Եվրոպական բարձրագույն կրթական տարածքում (EHEA) հայաստանյան համալսարանների դերի ամրապնդմանը:
Իրականացման մոդելը
Ծրագիրն արձագանքում է կարողությունների զարգացման ներկա մարտահրավերներին համապարփակ և նորարարական մոդելի միջոցով, որը ներառում է:
- Մասնագիտացված ուսումնական ծրագիր,
- Եվրոպական ծրագրերի կառավարման փորձարարական ակադեմիա,
- Սոցիալական նորարարությունների լաբորատորիա (Social Innovation Lab),
- Սիմուլյացիոն ուսուցման գործիքներ:
Ակնկալվող արդյունքներ
Ծրագրի ավարտին նախատեսվում է ունենալ հետևյալ արդյունքները.
- Եվրոպական ծրագրերի կառավարման ոլորտում վերապատրաստված 60 մասնագետ,
- 10 սիմուլյացիոն վերապատրաստման սեմինար,
- Մի քանի հայաստանյան համալսարաններում ներդրված ուսումնական մոդուլ,
- Թվային ուսուցման հարթակի առնվազն 100 ակտիվ օգտատեր:
Գործընկեր համալսարաններ և կազմակերպություններ
Հայաստան
- ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն (ԳՄԿ)
- Եվրասիա միջազգային համալսարան
- «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ
Իսպանիա
- Մուրսիայի համալսարան (Universidad de Murcia)
- «Empresas con Valores» ՀԿ
Իտալիա
- Տուշայի համալսարան (Università degli Studi della Tuscia)
Ծրագրի համակարգող՝ ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն (www.isec.am):
Ծրագրի տևողությունը՝ 24 ամիս
Ծանուցում. «Ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: Արտահայտված տեսակետներն ու կարծիքները միայն հեղինակինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն Եվրոպական միության կամ շնորհող մարմնի դիրքորոշումը: Ո՛չ Եվրոպական միությունը, ո՛չ շնորհող մարմինը չեն կարող պատասխանատվություն կրել դրանց համար»: