22 հունվար 2024
Ծրագրի նպատակն է նպաստել կանանց և աղջիկների աշխատանքային իրավունքների իրազեկվածության բարձրացմանը։
Ծրագրի խնդիրներն են՝
- Կրթության և սպասարկման ոլորտներում աշխատող կանանց և աղջիկների իրազեկվածության բարձրացում աշխատանքային իրավունքների վերաբերյալ:
- Կանանց աշխատանքային իրավունքների մասին տեղեկատվության տարածում հանրային քարոզարշավի միջոցով:
«EmpowerHER. Լոռու մարզում Աշխատանքային իրավունքների նախաձեռնությունը» իրականացվում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի և Լոռու տարածաշրջանի զբոսաշրջության կառավարման գրասենյակ ՀԿ-ի կողմից Սոլիդարիթի Սենթեր հայաստանյան գրասենյակի աջակցությամբ։