DeSIRe. «Հայաստանի և Վրաստանի բուհերում 21-րդ դարի աշխատաշուկայի պահանջներին համահունչ փափուկ հմտությունների զարգացում»

Ծրագիրը ղեկավարում է Վանաձորի պետական համալսարանը 18 գործընկեր համալսարանների, կազմակերպությունների և ասոցացված գործընկերների հետ Հայաստանից, Վրաստանից, Իսպանիայից, Ֆինլանդիայից, Իռլանդիայից և Գերմանիայից:

 

DeSIRe նախագծի հիմնական նպատակը Հայաստանում և Վրաստանում ազգային կրթական համակարգերի զարգացման խթանումն է, որը կապված է փափուկ հմտությունների վրա հիմնված դասավանդման և ուսուցման մեթոդաբանության, ռազմավարությունների և տեխնոլոգիաների հետ։ Նախագիծը նպատակ ունի 21-րդ դարի աշխատաշուկայի պահանջներին համապատասխան ակադեմիական գիտելիքի և հմտությունների որակի բարձրացման միջոցով բարելավելու ուսանողների կարիերայի հեռանկարները, աշխատաշուկայում խթանելու նրանց մրցունակությունն ու ձեռնարկատիրական հմտությունները՝ դրանով իսկ օգնելով նրանց արդյունավետորեն հաղթահարելու իրենց մասնագիտական և առօրյա կենսագործունեության մարտահրավերները։