25 հունիս 2025
Ծրագրի նպատակն է խթանել կայուն և ներառական տեղական զարգացումը Հայաստանի տարբեր մարզերում դրամաշնորհների կառավարման և ոչ փորձառու ՔՀԿ-ների և նախաձեռնող խմբերի տեսանելիության բարձրացման միջոցով՝ ներառյալ համագործակցությունը տեղական դերակատարների հետ:
Ծրագրի հիմնական գործողությունները
ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
- Շահառուներ ՔՀԿ-ների համար տեղեկատվական միջոցառումների նախապատրաստում, կազմակերպում և իրականացում (օրինակ՝ «Տեղեկատվական օրեր» կամ «Կողմնորոշիչ աշխատաժողովներ»)։
- Դրամաշնորհային մրցույթի հայտարարում և հայտերի գնահատում։
- Ծրագրերի իրականացում։
ՔՀԿ-ՆԵՐԻ ՏԵՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ
- Ծրագրերի վերաբերյալ տեղեկատվության տարածում համայնքների ֆեյսբուքյան էջերով, կայքերով և/կամ այլ միջոցներով։
- Հաջողության պատմությունների մշակում՝ ընդգծելով ՔՀԿ ղեկավարների, աշխատակիցների, կազմակերպությունների անձնական և մասնագիտական աճը, ինչպես նաև տարբեր ոլորտներում գրանցված հաջողությունները։
«CSOs4SLD2։ ՔՀԿ–ները հանուն կայուն տեղական զարգացման» ծրագիրը իրականացվում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ կողմից։ Ծրագիրը ֆինանսավորվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության կողմից և համաֆինանսավորվում ԵՄ կողմից։