19 մարտ 2024
Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերության (ԳՄԸՀ/GIZ) կողմից իրականացվող, Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության և Եվրոպական Միության կողմիցֆինանսավորվող «Քաղաքացաիական հասարակության զարգացում Արևելյան Գործընկերությաներկրներում» ծրագրի շրջանակներում «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն հանդես է գալիս որպես քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման մասով ծառայություն մատուցող կառույց։
Ծրագրի շրջանակներում Հայաստանում գործող ՔՀԿ-ների ավելի քան 100 ներկայացուցիչներ կմասնակցեն կարողությունների զարգացման միջոցառումների։
Ծրագրի շրջանակներում.
1․ Կարողությունների զարգացման դասընթացների շարք՝
- ռազմավարական պլանավորման,
- դրամաշնորհային ծրագրերի դիզայնի և կառավարման,
- ֆինանսական կայունության և ղեկավարման,
- մարդկային ռեսուրսների կառավարման,
- հաղորդակցության թեմաներով։
2․ Ռազմավարական և ընթացակարգային փաստաթղթերի մշակում՝
- ռազմավարական պլան,
- ֆինանսական կառավարման ընթացակարգեր,
- հաղորդակցության պլան։
3․ Մենթորության ցիկլեր և փորձի փոխանակման այցեր։