16 հուլիս 2025
«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման հասարակական կազմակերպությունը իրականացնում է «Բյուջետային վերլուծություն սոցիալական ոլորտում» ծրագիրը։
Ծրագրի նպատակն է սոցիալական աջակցության ոլորտում, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների ինտեգրման/վերաինտեգրման ենթաոլորտում բյուջետային թափանցիկության, հաշվետվողականության և հանրային մասնակցության խթանումը, ուղղակիորեն համահունչ է ծրագրի ընդհանուր նպատակին՝ ապահովել թիրախ ոլորտներում բյուջեների վերլուծություն և մոնիթորինգ, ինչպես նաև պարզեցված բյուջեների մշակում։
Ծրագրի հիմնական խնդիրներն են՝
- Իրականացնել ոլորտային բյուջեի մոնիթորինգ և վերլուծություն՝ վեր հանելու պետական քաղաքականության և ֆինանսավորման համապատասխանությունը նշված թիրախ խմբերի կարիքներին։
- Մշակել համապատասխան ենթաոլորտի պարզեցված և հանրամատչելի բյուջե (simplified budget), ապահովելով թիրախ խմբերի ինտեգրման/վերաինտեգրման գործընթացների աջակցության մասին իրազեկվածության բարձրացմանը։
- Բարձրացնել հանրային մասնակցությունն ու ազդեցությունը՝ խոցելի խմբերի խնդիրների հասցեական ներկայացման և լուծման տեսանկյունից։
Սույն հրապարակումը մշակվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ կոնսորցիումով գործարկվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Բյուջետային վերլուծություն սոցիալական ոլորտում» ծրագրի շրջանակներում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում ՀԿ Կենտրոն հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները: