22 օգոստոս 2024
Եվրոպական միության կողմից համաֆինանսավորվող «ՁԳՏՈՒՄ ավելի լավ ապագայի. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» («STRIVE») ծրագրի շրջանակներում «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն հանդես է գալիս որպես «Քաղաքացիական Հասարակություն» ակադեմիական կրթության մոդուլի ստեղծման մասով ծառայություն մատուցող կառույց։
Ծրագրի նպատակն է երկարաժամկետ հեռանկարում բարձրացնել Քաղաքացիական հասարակության կայունությունը և ՔՀԿ-ների վերաբերյալ հասարակության տեղեկացվածության մակարդակը՝ համագործակցելով բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ՝ մշակելու ու ներդնելու ուսումնական ծրագրի տարբերակված մոդուլներ։
Ծրագրի գործողությունները․
- Հետազոտության անցկացում և գործընկեր բարձրագույն ուսումնական հաստատությունների (բուհ) ընտրություն:
- Ծրագրի փորձագիտական թիմի կողմից ակադեմիական մոդուլների մշակում չորս թեմատիկ ուղղություններով։
- Կրթական մոդուլի ներդնում ԲՈՒՀ-երում և դասավանդող անձնակազմի վերապատրաստում։
- Մոդուլի փորձարկում։
«Քաղաքացիական Հասարակություն» ակադեմիական կրթության մոդուլը պատրաստվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ՝ «STRIVE» ծրագրի շրջանակներում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։
«STRIVE» ծրագիրն իրականացնում է ՆԵՖ Բելգիան (NEF Belgium)՝ համագործակցությամբ չորս գործընկեր կազմակերպությունների. «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ, «ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ, «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամ և «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ: