13 հունվար 2023
Տեղական ժողովրդավարության դպրոցի Լոռու մարզային դպրոցներն համակարգվում են «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի կողմից։
Համայնքների Ֆինանսիստների Միավորումը (ՀՖՄ), Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) և Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոնը (ՏՀԶՎԿ) ԱՄՆ ՄԶԳ «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» (ՀաՄաՏեղ) ծրագրի շրջանակներում հիմնել են «Տեղական ժողովրդավարության դպրոցը» (ՏԺԴ):
Ի՞նչ է Տեղական Ժողովրդավարության Դպրոցը.
Դպրոցն իրենից ներկայացնում է նոր գիտելիքներով, եռանդուն երիտասարդ կադրեր պատրաստելու համար նախատեսված շարունակական դասընթացների ու միջոցառումների շարք: Դպրոցը կրում է ոչ ստացիոնար բնույթ, այսինքն՝ այն իր դասընթացներն ու գործունեությունը կարող է իրականացնել Հայաստանի տարբեր համայնքներում, ընդ որում միաժամանակ մի քանի վայրում: Այդ դասընթացների միջոցով Հայաստանի համայնքներում, շարունակաբար պատրաստվում են կադրեր, որոնք ապագայում իրենց ուրույն դերակատարությունն են ունենալու համայնքներում ժողովրդավարության հաստատման և զարգացման գործում։
Ո՞րն է ՏԺԴ-ի նպատակը.
Դպրոցի հիմնական նպատակն է պատրաստել ակտիվ և ժողովրդավար երիտասարդ մասնագետներ ՀՀ համայնքներում, ովքեր կունենան անհրաժեշտ գիտելիքներ ու կարողություններ տեղական ինքնակառավարման ոլորտում և հարակից գործառնական ոլորտներում և նշանակալի դեր կկատարեն ՀՀ հանրային կառավարման համակարգում բարեփոխումների իրականացման գործում։
Ի՞նչ են սովորելու ՏԺԴ-ի մասնակիցները.
Մասնակիցները կսովորեն տեղական ինքնակառավարման և ժողովրդավարության հիմնական գաղափարներն ու մոտեցումները, համայնքների զարգացման ծրագրեր մշակելու, իրականացնելու և վերահսկելու գիտելիքներ ու հմտություններ:
ՏԺԴ մասին մանրամասներն այստեղ