Նպաստելով թվային երիտասարդական աշխատանքին և շարունակական կրթությանը

«Նպաստելով թվային երիտասարդական աշխատանքին և շարունակական կրթությանը» ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ

 

 

Ոչ ֆորմալ կրթությունը գնալով դառնում է ժամանակի պահանջ, ֆորմալ կրթության բացերը լրացնելու միջոց։ Սա փաստում է նաև այն մարդկանց քանակն ու հետաքրքրությունը, ովքեր մասնակցում են ոչ ֆորմալ կրթության շրջանակներում կազմակերպվող կրթական միջոցառումներին, ցանկանում են ունենալ սերտիֆիկատներ, որ տրվում են ոչ ֆորմալ կրթության շրջանակներում ուսումնառության համար։  Թվային բաջերը (Digital Open Badges-www.badgecraft/eu/hy) նոր գործիք է երիտասարդական աշխատանքում և  Արևելյան գործընկերության համատեքստում երիտասարդական քաղաքականությունների քննարկումներում։

 

 

Ծրագրի նպատակն է նպաստել երիտասարդների ոչ ֆորմալ կրթության ընթացքում ստացած գիտելիքների և հմտությունների չափելի դարձնելուն, որոնք կօգնեն երիտասարդներին աշխատաշուկայում հեշտ տեղակայվելու համար։

 

 

 

Խնդիրներն են՝                        

1․Խթանել երիտասարդական աշխատողների կարողությունների զարգացմանը թվային երիտասարդական աշխատանքի ոլորտում,

2․ Աջակցել երիտասարդական աշխատողներին իրենց աշխատանքն առավել փաստարկված և արդյունքահեն դարձնելու գործում,

3․Ստեղծել երկխոսության հարթակ որոշում կայացնողների և երիտասարդական աշխատողների միջև։

 

 

 

Ծրագրի տևողությունն է 3 ամիս։ 

 

 

Թիրախ խումբ՝ 16-30 տարեկան երիտասարդներ, երիտասարդական աշխատողներ և առաջնորդներ Շիրակի, Լոռու, Տավուշի և Արագածոտնի մարզերից։  Ծրագրի իրականացման աշխարհագրական ծածկույթը ներառում է նշված բոլոր մարզերը։

 

 

 

Ծրագրի շրջանակներում ՀԿ Կենտրոնը համագործակցում է «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի (“Reimaging Recognition” ծրագրի ներքո), Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղի և «Համայնքը և երիտասարդները» երիտասարդական, խորհրդատվական ՀԿ-ի հետ։