7 սեպտեմբեր 2022
Ծրագրի թիրախ համայնքներն են՝ 7 խոշորացված համայնքներ․ Ապարան, Արենի, Չարենցավան, Մեղրաձոր, Ախթալա, Ալավերդի, Շողակաթ
Ծրագրի հիմնական նպատակն է՝ Աջակցել տեղական ինքնակառավարման զարգացմանը՝ համայնքային մակարդակում քաղաքացիների մասնակցության խթանման միջոցով:
Ծրագրի խնդիրներն են՝
- 7 խոշորացված համայնքապետարանների բնակիչների շրջանում բարձրացնել սեփականատիրական զգացումը համայնքային կյանքի բարելավման մեջ,
- Խթանել երկխոսությունը 7 խոշորացված համայնքների բնակիչների և ՏԻՄ-երի միջև,
- Բարելավել հանրային մասնակցության պրակտիկան 7 խոշորացված համայնքներում:
Ծրագրի արդյունքներն են՝
- Խոշորացված 7 համայնքների բնակիչները համայնքային կառավարման գործընթացներում ցուցաբերում են նախաձեռնողական և պատասխանատու վերաբերմունք:
- Խոշորացված 7 համայնքների բնակիչներն ու ինքնակառավարման մարմինները համատեղ որոշումներ են կայացնում և համայնքների զարգացմանն ուղղված գործողություններ են իրականացնում,
- Հանրային մասնակցությունն ուժի մեջ է մտնում մասնակցային կառավարման մեխանիզմների միջոցով՝ 7 խոշորացված համայնքապետարաններում։
«Համայնքի ուժը» ծրագիրն իրականացնում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) համաֆինանսավորմամբ: