Կանանց դերը եվ նրանց ներգրավումը որոշումների կայացման գործընթացում

“ՀԿ Կենտրոն” ՔՀԶ ՀԿ-ն, շարունակելով իր ներդրումն ունենալ Լոռու և Տավուշի մարզերի կանանց որոշումների կայացման գործընթացում ներգրամանը, սույն թվականի սեպտեմբերից իրականացնում է “Կանանց դերը և նրանց ներգրավումը որոշումների կայացման գործընթացում” ծրագիրը, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Դեսպանատան կողմից:

 

Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանի հյուսիսային մարզերի ժողովրդավար և գենդերային համաչափ զարգացմանը`  ներգրավելով կանանց որոշումների կայացման գործընթացներում, որը կապահովի հասարակության վստահությունը կառավարման գործում:

 

ՀԿ Կենտրոնը նպատակ ունի առաջնորդությամբ և թիմային աշխատանքի միջոցով Հայաստանի կանանց դարձնել փոփոխության գործակալներ, ինչպես նաեւ փոխել Հայաստանի համայնքներում կանաց՝ որպես քաղաքական առաջնորդների մասին ունեցած ընկալումը: