13 հունվար 2023
Ծրագրի նպատակին հասնելու համար Հայաստանի 30 համայնքներից ընտրվել են ակտիվ երիտասարդներ, որոնք անցնելով մի շարք դասընթացներ կազմակերպված ծրագիրն իրականացնողների կողմից, վերադարձել իրենց համայքներ և ակտիվորեն սկսել են մոբիլիզանել համայքնի բնակիչներին, ստեղծել են գործընկերային ցանցեր և հանդես եկել տարբեր համայնքային նախաձեռնություններով: § ՀԿ Կենտրոն¦ ՔՀԶ ՀԿ-ն համակարգել է այս ծրագիրը Հայաստանի 3 հյուսիսային մարզերի 11 համայնքներում` Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան, Գար-Գառ, Գյումրի, Ախուրյան, Իջևան, Դիլիջան, Նոյեմբերյան, Զորական, Բերդ: Երիտասարդների կողմից իրականացված նախաձեռնությունները բազմազան էին` խաղահրապարակների կառուցում/վերանորոգում, աղբահանման աշխատանքներ, գետի ափերի մաքրման աշխատանքներ, մշակույթային ծրագրեր: