13 հունվար 2023
Համաժողով, 17 սեպտեմբերի, 2009թ.
ք.Վանաձոր
Նպատակն էր `
Նպաստել քաղաքացիական հասարակության դերակատարների ևայլ շահագրգիռ կառույցների
միջև գործընկերության զարգացմանն ու փորձի փոխանակմանը`
Սույն թվականի սեպտեմբերի 17-ին §ՀԿ Կենտրոն¦ Քաղաքացիական Հասարակության Զարգացման ՀԿ-ն իրականացրեց §Ժողովրդավարության կայացման ճանապարհին…¦ խորագրով համաժողով, որի գլխավոր նպատակն էր նպաստել քաղաքացիական հասարակության դերակատարների և այլ շահագրգիռ կառույցների միջև գործընկերության զարգացմանն ու փորձի փոխանակմանը` ի նպաստ ժողովրդավարության զարգացմանը Հայաստանում: Համաժողովը տեղի ունեցավ ք. Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում:
Համաժողովին հրավիրվել էին 113 մարդ, որոնց մեջ մտնում էին Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերի ՀԿ-ների և ԶԼՄ-ների ներկայացուցիչները, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների անդամները, Լոռու մարզպետարանի և ՏԻՄ ներկայացուցիչները: Հրավիրված 113 մարդուց համաժողովին ներկա էին 88-ը:
Համաժողովի բացման խոսքով ելույթ ունեցան Հկ կենտրոնի համակարգող Արփինե Հակոբյանը` համաժողովի մասնակիցներին հղելով ՀԿ կենտրոնի խորհրդի անդամների ուղերձը, Նա նշեց, որ իր կոչմանը հավատարիմ, §ՀԿ կենտրոնը¦ շարունակում է քաջալերել քաղաքացիական մասնակցությունը Հայաստանում` արդի հասարակության հիմնախնդիրների լուծման նպատակով:
Այնուհետև իր ողջույնի խոսքն ասաց ԱՄՆ-ի փոխդեսպան ` Ջոզեֆ Փենինգտոնը` նշելով, որ ժողովրդավարությունն անվերջ գործընթաց է և աշխատանքներն այս ուղղությամբ դեռ պետք է շարունակվեն:
Համաժողովի մասնակիցներին ողջունեց նաև Լոռու մարզի փոխմարզպետ` Աղվան Վարդերեսյանը` կարևորելով երիտասարդների ներգրավումը քաղաքացիական հասարակության կառույցներ, քանզի նրանք պիտի լինեն շարունակողները:
Համաժողովի բացման խոսք ասաց նաև Քաունթերփարթ Ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար` Ալեքս Սարդարը: Նա համառոտ ներկայացրեց համագործակցությունը ՀԿ կենտրոնի հետ և այս չորս տարվա գործունեությունը: