Էներգախնայող ՆՈՒՀ

Ծրագրի հիմնական նպատակն է՝ նպաստել թիրախ համայնքում էներգախնայողության մշակույթի տարածմանը։

 

Ծրագրի ենթանպատակներն են՝

  • Աջակցել թիրախ համայնքում ջեռուցման ամբողջական համակարգի ստեղծմանն ու գործարկմանը։
  • Աջակվել թիրախ համայքնում արդիական լուսավորության համակարգի ներդրմանը։

 

Ծրագրի շրջանակներում ակնկալվող արդյունքները՝

  • Փոխարինվել է 65 հատ շիկացման լամպը նոր՝ էներգախնայող (LED) լամպով (չափման մեթոդ՝ դիտարկում)
  • Համայնքի մուտքերի միջանցքներում տեղադրվել է ջեռուցման համակարգ (չափման մեթոդ՝ դիտարկում)

 

Ծրագրի ուղղակի շահառուներն են՝ Վանաձորի թիվ 19 ՆՈՒՀ-ի աշխատակազմն ու հաճախող երեխաները, ընդհանուր առմամբ շուրջ 140 մարդ։

 

 

Ծրագիրն իրականացվում է «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի կողմից «Ազգային սոցիալական բնակարանային ասոցացիա» (ԱՍԲԱ) հիմնադրամի «ԵՄ–ն քաղաքացիական հասարակությանը. Էներգաարդյունավետությունը Հայաստանի համայնքներում» ծրագրի ենթադրամաշնորհի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից։