13 հունվար 2023
«ՀԿ Կետնրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն իրականացնում է «Եղիր իրազեկ և պաշտպանիր քո կյանքը» ծրագիրը, որը ֆինանսավորմում է Չեխիայի դեսպանատան կողմից։
Ծրագրի նպատակն է՝ նպաստել Լոռու մարզի հանքարդունաբերական հիմնարկությունների կողմից իրականացվող Կորպորատիվ Սոցիալական Պատասխանատվության փաթեթների առավել նպատակային իրականացմաը։
Խնդիրներն են՝
- Վերլուծել Լոռու մարզի 7 համայնքներում հանքարդյունաբերական ընկերությունների կողմից իրականացվող Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության / ԿՍՊ-ների / գործառույթների եւ հանրային ակնկալիքների համապատասխանությունը:
- Խթանել ակտիվ քաղաքացիական դիրքորոշման ձևավորումը բնապահպանական խնդիրների և իրավունքների վերաբերյալ հասարակության իրազեկման մակարդակի բարձրացման միջոցով։
- Աջակցել ազդակիր համայնքներում շրջակա միջավայրի վրա ազդեցության մասնակցային գործողությունների պլանի մշակմանը:
Գործողություններ՝
- Ալավերդու և Ախթալայի հանքարդյունաբերական ընկերությունների Կորպորատիվ Սոցիալական Պատասխանատվության փաթեթների ուսումնասիրություն
- ՏԻՄ բյուջեների ուսումնասիրություն յոթ համայնքների
- Բնակչության հարցում յոթ համայնքներում
- Վերլուծության պատրաստում
- Երկու համայքններում 25-35 հոգանոց հանդիպումներ, որի ընթացքում կլինի հաշվետվության ներկայացում և մեկ հատ վավերագրական ֆիլմի դիտում:
- «Բաց տարածք» ֆորմատով հանդիպում, որին կմասնակվեն, յոթ համայնքների բնակիչներ, ՏԻՄ ներկայացուցիչներ, Բնապահպանական ՀԿ-ների, Հանքարդյունաբերական ընկերություններ։
- Բաց տարածքում կմշակվի բնապահպանական գործողությունների պլան
- Պլանների տպագրություն