Դբա Ձորագյուղ

Ծրագրի նպատակն է՝ նպաստել Լոռու մարզում էկո, հեծանվային և գյուղական համակցված տուրիզմի զարգացմանը՝ միջավայրի բարելավման և երիտասարդների կրթման միջոցով:

 

Ծրագրի ակնկալվող արդյունքներն են՝

  1. Տուրիզմի զարգացման համար անհրաժեշտ բարելավված միջավայր և ենթակառուցվածքներ:
    1.1. Ձորագյուղ համայնքից դեպի Հնեվանք տանող ճանապարհին մշակել 3.5-4 կմ երկարությամբ արահետ, որը հարմար կլինի թե՛ քայլարշավներ և թե՛ հեծանվային արշավներ կազմակերպելու համար,
    1.2. Գլխավոր ճանապարհին և Արահետի ողջ երկայնքով տեղադրել 15-20 տեղեկացնող և նախազգուշացնող ցուցանակներ ,

1.3. Ձորագյուղում և հարակից տարածքներում իրականացնել մաքրման աշխատանքներ և աղբահանություն,

1.4. Արահետի երկայնքով տեղադրել թվով 5 աղբաման:

 

  1. Ձորագյուղ համայնքի 10 վերապատրաստված երիտասարդ ուղեկցորդներ:

2.1. Ձորագյուղ համայնքի 10 երիտասարդների համար կազմակերպել 3 դասընթացներ՝ «Էկոլոգիական, գյուղական և հեծանվային տուրիզմ», «Առաջին բուժօգնություն», «Տուր Ուղեկցորդ: Պահանջներ: էթիկա» թեմաներով
2.2. Ձորագյուղ համայնքի 10 երիտասարդների գիտելիքները հարստացնել տարածաշրջանի պատմության, ավանդությունների, մշակութային ու բնական ռեսուրսների վերաբերյալ:

 

  1. Առկա մեխանիզմներ Էկո, գյուղական և հեծանվային տուրիզմի զարգացման և մշակույթի ձևավորման համար:

3.1. Մշակել տուր փաթեթ, որը կներառի Ձորագյուղ համայնքը իր կոլորիտով և մշակված արահետով,
3.2. Տուր փաթեթը տարածել տուրիստական գործակալությունների շրջանում, տեղադրել www.tripyourbike.am կայքում,
3.3. Տպագրել տեղեկատվական թերթիկներ, մշակված արահետի և տուր փաթեթի վերաբերյալ և տարածել շահագրգիռ կողմերի շրջանում,
3.4. Կազմակերպել տուր փաթեթի ներկայացման/ծրագրի ամփոփման միջոցառում, որին հրավիրված կլինեն պետական, հասարակական, մասնավոր հատվածի՝ տուրիզի զարգացմամբ հետաքրքրված ներկայացուցիչներ:

 

Ծրագիրը հնարավոր է դարձել իրականացնել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ որպես ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության կողմից իրականացվող դրամաշնորհային ծրագրի շրջանակներում: