ԲյուջեՏաՎարիր

«ԲյուջեՏաՎարիր» Ծրագրի նպատակն է՝ նպաստել Լոռու մարզում տեղական ինքնակառավարմանը քաղաքացիների ներգրավվածության բարձրացմանը:

Խնդիրներն են՝

Համայնքային զարգացման ծրագրերի և բյուջետային գործընթացի վերաբերյալ բնակչության տեղեկացվածության բարձրացում՝ թեմատիկ ինտելեկտուալ խաղի ընդլայնման և Լոռու մարզի բոլոր համայնքներում ներդրման միջոցով:
Բնակչության ներգրավվածության բարձրացում զարգացման ծրագրերի և համայնքային բյուջեի ձևավորման տարբեր փուլերում;
ՏԻՄ-բնակչություն երկխոսության ձևավորում համայնքային կյանքի կառավարման գործընթացում:

Ծրագրի թիրախային խումբ/շահառուներ.

Ծրագրի թիրախային խումբը/շահառուներն են առնվազն 350 համայնքի բնակիչ 7 բազմաբնակարան համայնքից՝ հաշվի առնելով գենդերային ընդգրկվածությունը:

«ԲյուջեՏաՎարիր» ծրագիրն իրականացվում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի կողմից ՄԱԶԾ «Կանայք և երիտասարդները նորարար տեղական զարգացման գործընթացներում» ծրագրի շրջանակներում։

ՄԱԶԾ «Կանայք և երիտասարդները նորարար տեղական զարգացման գործընթացներում» ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից և իրականցվում է ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ։