2 սեպտեմբեր 2025
Շահերի պաշտպանության ծրագրի նպատակն է աջակցել բարեգործության ոլորտի բարեփոխումների ավարտին, դրանց հանրային քննարկմանը և պաշտոնական ներկայացմանը՝ ուժեղացնելու համար Հայաստանի ՔՀԿ-ների ֆինանսական կայունությունն ու գործունեության պայմանները։
Ծրագիրը կիրականացվի առնվազն հինգ բազմաշահառու կոնսենսուսային հանդիպումների միջոցով՝ ներգրավելով ՔՀԿ-ներին, պետական կառույցներին, իրավաբան մասնագետներին և մասնավոր հատվածի ներկայացուցիչներին։ Քննարկումների հիմնական նպատակը կլինի ապահովել, որ առաջարկվող բարեփոխումները լիովին համահունչ լինեն միջազգային չափանիշներին ու լավագույն փորձին, ինչպես նաև հասցեագրեն իրավական կարևոր բացերը՝ ներառյալ հանրային շահի կարգավիճակը, հարկային արտոնությունները և թափանցիկության պահանջները։
Ծրագիրը կենտրոնանալու է CSO Meter-ի առաջարկությունների կիրառման վրա՝ լուծելու այն հիմնական խնդիրները, որոնք սահմանափակում են ՔՀԿ-ների մուտքը մասնավոր ֆինանսավորմանը և խոչընդոտում են դրանց երկարաժամկետ կայունությանը։ Գործընթացի ընթացքում նպատակ է դրվելու ստանալ առնվազն երեք առանցքային պետական մարմինների պաշտոնական աջակցությունը կամ քաղաքական հանձնառությունը, որպեսզի բարեփոխումները ներառվեն օրենսդրական օրակարգում և հասնեն մինչև խորհրդարանական քննարկում և ընդունում