12 հունվար 2023
Ծրագրի նպատակն է՝
Կազմակերպել և իրականացնել դրամաշնորհային վարչարարություն GIZ-ի և ՄԱԶԾ-ի շահառուների համար՝ նպաստելով կանանց հզորացմանը, քաղաքացիների մասնակցությանը, տվյալների վրա հիմնված պլանավորմանը, թափանցիկությանը և հաշվետվողականությանը Հայաստանի տարբեր մարզերի տեղական ինքնակառավարման մարմիններում, ինչպես նաև նպաստել փորձի փոխանակմանը, կարողությունների զարգացմանն ու շահառու կանանց տեսանելիության բարձրացմանը:
Ծրագրի արդյունքներն են՝
- Կազմակերպվում է առնվազն 2 կողմնորոշիչ հանդիպում շահառուների հետ։
- Տրամադրվում է փորձագիտական աջակցություն՝ մինչև 30 դրամաշնորհային ծրագրեր մշակելու համար։
- Մինչև 30 ծրագրեր ֆինանսավորվում և իրականացվում են իրենց համայնքներում՝ ՏԻՄ-երում ներգրավված կանանց կողմից:
- Հաջողությամբ իրականացվում և վերահսկվում են մինչև 30 ծրագրեր:
- Ներկայացվում է մինչև 30 ծրագրի հաշվետվություն։
- Մինչև 30 ծրագրերի տեսանելիությունն ապահովվում է առցանց և օֆլայն մեթոդներով (համայնքների կայքեր, ՄԱԶԾ և Համայնքի fb էջեր, տարբեր հանդիպումների մասնակցություն և այլն)։
- Մինչև 15 ռադիոհաղորդումների հեռարձակում Հայաստանի հանրային ռադիոյով։
- Կազմակերպվում է առնվազն 6 աշխատանքային լանչ/փորձի փոխանակման միջոցառում։
- Կազմակերպվում է 1 ուսումնական ճամփորդություն Հարավ-Հյուսիս։
- Կազմակերպվում է 1 եզրափակիչ միջոցառում՝ ներկայացնելու ձեռքբերումները, խթանելու փորձի փոխանակումը, ներկայացնելու մարտահրավերները և քաղած դասերը:
«Աջակցություն դրամաշնորհների կառավարման գործընթացին կանանց հզորացման համար» ծրագիրն իրականացվում է ՀԿ Կենտրոնի կողմից՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) աջակցությամբ՝ Շվեյցարիայի և Գերմանիայի կառավարությունների կողմից համաֆինանսավորվող «Տեղական ինքնակառավարման համակարգի բարելավումը Հայաստանում» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում: