Օգոստոսի 2-ին Վանաձորում տեղի ունեցավ Լոռու Քաղաքական (քննարկումների) ակումբի առաջին հանդիպումը: Միջոցառումը նվիրված էր Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությանն ու ապագայի տեսլականին:
Հանդիպման բանախոսներն էին ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, ՀՀ Արտաքին գործերի նախարարի նախկին տեղակալ Շավարշ Քոչարյանը և ՍիվիլՆեթ առցանց հեռուստատեսության լրագրող-հաղորդավար Արշալույս Մղդեսյանը: Միջոցառումը վարեց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
Հանդիպման մեկնարկին ՀԿ Կենտրոնի դրամաշնորհների ղեկավար Սյուզան Հովսեփյանը և Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը հանդես եկան ողջույնի խոսքով:
Հանդիպման առաջին մասում բանախոսները խորությամբ անդրադարձան արդիականթեմաներին: Շավարշ Քոչարյանը իր ելույթում մանրամասն վերլուծեց ժամանակակիցաշխարհակարգերը՝ նշելով, որ Խորհրդային Միության փլուզումից հետո աշխարհը դեռևս գտնվում էբարդ անցումային փուլում: Նա ընդգծեց, որ նման անկայուն իրավիճակում շատ դժվար է հստակկանխատեսումներ իրականացնել, սակայն կարևոր է պահպանել ռազմավարականմտածողությունը:
Արշալույս Մղդեսյանը իր հերթին ներկայացրեց Հայաստանի Հանրապետության ներկայիս հարաբերությունների բազմակողմ վերլուծությունը՝ անդրադառնալով ՌԴ-ի, Իրանի, Վրաստանի, Եվրոպական Միության և Ադրբեջանի հետ փոխհարաբերություններին: Նա մանրամասն քննարկեց ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական հարաբերությունների զարգացման դինամիկան՝ ներկայացնելով վերջին տարիների միտումները։
Հանդիպման երկրորդ մասը նվիրված էր հարց ու պատասխանի՝ ինտերակտիվ քննարկման: Ներկաները հնարավորություն ունեցան ուղղելու բազմաբնույթ հարցեր բանախոսներին՝ կապված ՀՀ արտաքին հարաբերությունների ներկա իրավիճակի, մարտահրավերների և ապագայի հեռանկարների վերաբերյալ:
Լոռու Քաղաքական ակումբը գործելու է Լոռու «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման հասարակական կազմակերպության հովանու ներքո: Քաղաքական ակումբի մեկնարկը իրագործվում է Կովկասի ինստիտուտի կողմից իրականացվող “Հայաստանի սահմանամերձ մարզերում քաղաքական ակումբների ստեղծումը” ծրագրի 2-րդ փուլի շրջանակներում՝ Նիդերլանդների Թագավորության կառավարության ֆինանսական աջակցությամբ: