Քաղաքական ակումբի մասնակցության հայտ

Այս տարվա հուլիս ամսից մեկնարկում է Լոռու Քաղաքական (քննարկումների) ակումբի գործունեությունը։

Քաղաքական ակումբը դառնալու է անաչառ հարթակ լոռեցիներին հուզող անվտանգային, սոցիալտնտեսական, կրթական և այլ խնդիրների քննարկման համար։ Քննարկումները ներգրավելու են Լոռու մարզի տարբեր համայնքների ներկայացուցիչներին։ Հանդիպումներին մասնակցելու են նաև հրավիրյալ փորձագետներ, քաղաքական գործիչներ, քաղաքականության մշակում իրականացնող պետական ծառայողներ, լրագրողներ։

Ակումբի առաջին քննարկումը տեղի կունենա սթ օգոստոսի 2-ին Վանաձոր քաղաքում և նվիրված կլինի ՀՀ-ի արտաքին քաղաքականությանն ու ապագայի տեսլականին։

 

Բանախոսներն են`

ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, ՀՀ արտաքին գործերի նախարարի  նախկին տեղակալ  Շավարշ Քոչարյանը  և ՍիվիլՆեթ առցանց հեռուստատեսության լրագրող-հաղորդավար Արշալույս Մղդեսյանը։

Հանդիպման մոդերատորն է  Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։

 

Քննարկմանը մասնակցելու համար խնդրում ենք գրանցվել՝  https://forms.gle/BKybEoMbfmWu6HuD8

 

Լոռու Քաղաքական ակումբը  գործելու է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման հասարակական կազմակերպության հովանու ներքո: Քաղաքական ակումբի մեկնարկը իրագործվում է Կովկասի ինստիտուտի կողմից իրականացվող «Հայաստանի սահմանամերձ մարզերում քաղաքական ակումբների ստեղծումը» ծրագրի 2-րդ փուլի շրջանակներում՝ Նիդերլանդների Թագավորության կառավարության ֆինանսական աջակցությամբ: