Տեղի ունեցավ «Քաղաքական ակումբ»-ի երրորդ հանդիպումը

Սեպտեմբերի 18-ին կայացավ Լոռու Քաղաքական քննարկումների ակումբի երրորդ հանդիպումը: Այս անգամ մեր ուշադրության կենտրոնում էր Վրաստանի դերը Հայաստանի, հատկապես Լոռու մարզի զարգացման հարցում:

Հանդիպումը վարեց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Հանդիպման փորագետներն էին

փորձագետները

  1. Ջոնի Մելիքյան – Օրբելի կենտրոնի փորձագետ
  2. Սերգեյ Մինասյան – Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, անվտանգության փորձագետ

Ջոնի Մելիքյանը խորությամբ անդրադարձավ Վրաստանի ներքաղաքական իրադարձություններին: Նա հատուկ ուշադրություն դարձրեց սպասվող ընտրություններին, որոնք կարող են էական ազդեցություն ունենալ ոչ միայն Վրաստանի, այլև ողջ տարածաշրջանի վրա:

Սերգեյ Մինասյանը ներկայացրեց Վրաստանի դերը տարածաշրջանում: Նա վերլուծեց Հայաստանի և Վրաստանի միջև առկա նմանություններն ու տարբերությունները, ինչը թույլ տվեց ավելի լավ հասկանալ երկու երկրների միջև հարաբերությունների դինամիկան:

Բանախոսություններից հետո ներկաները հնարավորություն ունեցան բարձրաձայնելու իրենց հուզող հարցերը: Քննարկվեցին Վրաստանի ներկա քաղաքականության ազդեցությունը Լոռու մարզի և ընդհանուր տարածաշրջանի վրա:

Լոռու Քաղաքական ակումբը  գործում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացմանհասարակական կազմակերպության հովանու ներքո: Քաղաքական ակումբի մեկնարկը իրագործվում էԿովկասի ինստիտուտի կողմից իրականացվող «Հայաստանի սահմանամերձ մարզերում քաղաքականակումբների ստեղծումը» ծրագրի 2-րդ փուլի շրջանակներում՝ Նիդերլանդների Թագավորությանկառավարության ֆինանսական աջակցությամբ