
Օգոստոսի 27-ին «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի կայացավֆոկուս խմբային քննարկում, որը կազմակերպվել էր «Unlocking Progress․ Վանաձորի և ԳյումրիիԲԿԳ գործողությունների ծրագրի վերանայում» ծրագրի շրջանակներում։
Քննարկմանը մասնակցեցին տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների անդամներ և ակտիվ քաղաքացիներ։
Քննարկման նպատակն էր գնահատել Վանաձոր և Գյումրի համայնքների կողմից ստանձնածհանձնառությունների իրականացման ընթացքը Բաց կառավարման գործընկերության տեղականգործողությունների ծրագրերում, ինչպես նաև հավաքագրել առաջարկություններ հաջորդգործողությունների ծրագրի համատեղ մշակման համար։
Մասնակիցները ներկայացրին իրենց դիտարկումները գործողությունների ծրագրիարդյունավետության, թափանցիկության և հաշվետվողականության մակարդակի վերաբերյալ։Քննարկվեցին նաև այն մեխանիզմները, որոնք կարող են ապահովել ավելի լայն հանրայինմասնակցություն և բազմաշահառու համագործակցություն տեղական մակարդակում։
«Unlocking Progress․ Վանաձորի և Գյումրիի ԲԿԳ գործողությունների ծրագրի վերանայում» ծրագիրնիրականացվում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի կողմից` Բաց կառավարման գործընկերության (ԲԿԳ) աջակցությամբ և Եվրոպական միությանֆինանսավորմամբ: