Շինարարական ընկերության ընտրության բաց մրցույթ – հյուրընկալության և սպասարկման մասնագիտական ուսուցման կենտրոնի մասնաշենքի կառուցման համար

Հայտարարության սույն տեքստը հաստատված է գնահատող հանձնաժողովի 2025 թվականի փետրվարի 10-ի թիվ 1 որոշմամբ 

Ընթացակարգի ծածկագիրըNGOC-01/25-OT

 

Պատվիրատուն` «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման հասարակական կազմակերպությունը (այսուհետ՝ ՀԿ Կենտրոն), որը գտնվում է ՀՀ, ք. Վանաձոր, Խորենացի 6/1 հասցեում, հայտարարում է բաց մրցույթ, որն իրականացվում է մեկ փուլով:

Սույն ընթացակարգի արդյունքում ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել «ՀՀ, Լոռու մարզ, Վանաձոր համայնք, Գ Նժդեհի փողոց թիվ 45/1 հասցեում հյուրընկալության և սպասարկման մասնագիտական ուսուցման կենտրոնի մասնաշենքի կառուցման» աշխատանքների կատարման պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)։ 

Սույն ընթացակարգին մասնակցելու իրավունք չունեցող անձանց, ինչպես նաև մասնակիցներին ներկայացվող պայմանները սահմանված են սույն ընթացակարգի հրավերով:

Ընտրված մասնակիցը որոշվում է ոչ գնային պայմաններով բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցների թվից` նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով։ 

Սույն ընթացակարգին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել միայն էլեկտրոնային ձևով` info@ngoc.am էլեկտրոնային փոստով ուղարկելու միջոցով, մինչև 26.02.2025թ. ժամը 15։00-ը: Հայտերը պետք է ներկայացվեն հայերեն լեզվով

Հայտերի բացումը տեղի կունենա հայտերի ստացման վերջնաժամկետի ավարտից հետո երկօրյա ժամկետում՝ գնահատող հանձնաժողովի նիստի ժամանակ։ Հաղթող մասնակցի վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի ՀԿ Կենտրոնի խորհրդի կողմից՝ գնահատող հանձնաժողովի եզրակացության հիման վրա։

Մրցույթին ներկայացված հայտերի վերաբերյալ կայացված որոշման մասին հայտատուները կտեղեկացվեն հայտերի ներկայացման վերջնաժամկետի ավարտից հետո հնգօրյա ժամկետում։

 

ՄՐՑՈՒՅԹԻ ՓԱԹԵԹԸ ՀԱՍԱՆԵԼԻ Է ԱՅՍՏԵՂ

Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել ՀԿ Կենտրոնի դրամաշնորհների ղեկավար`Սյուզան Հովսեփյանին

Հեռախոս: +374 91 74 33 15

Էլ.փոստ: info@ngoc.am 

Պատվիրատու՝ «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ