Երեկ՝ փետրվարի 16-ին, «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի նախաձեռնությամբ Ազգային ժողովում տեղի է ունեցել հանդիպում Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանի հետ։
Հանդիպմանը մասնակցել են ոլորտային առաջատար կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Քննարկման առանցքում հասարակական կազմակերպությունների ֆինանսական աղբյուրների ընդլայնման և գործունեության ներառականության ապահովման հարցերն էին։
Այս հանդիպումը ևս մեկ կարևոր քայլ էր քաղաքացիական հասարակության և պետական կառույցների միջև երկխոսության ամրապնդման ու ոլորտի համար կենսական նշանակություն ունեցող խնդիրներին լուծումներ տալու ճանապարհին։