Տեղի ունեցավ ՏԿԵ նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստը

Փետրվարի 24-ին տեղի է ունեցել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կից նոր ձևավորված հասարակական խորհրդի առաջին նիստը։ Հանդիպմանը որպես խորհրդի անդամ մասնակցում էր նաև «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի նախագահ Արփինե Հակոբյանը։

Նիստի ընթացքում քննարկվել են նախարարության համակարգման ոլորտներին, մասնավորապես՝ էներգետիկային և համայնքային զարգացմանն առնչվող ծրագրերը։ Որոշվել է ստեղծել առանձին աշխատանքային խմբեր՝ աշխատանքներն ավելի համակարգված ու չափելի դարձնելու համար։

Այս հարթակում մեր ներգրավվածությունը ևս մեկ քայլ է ՀԿ Կենտրոնի առաքելության իրագործման ճանապարհին. մենք շարունակում ենք նպաստել մասնակցային ժողովրդավարության կայացմանը՝ զորեղացնելով թե՛ քաղաքացուն, թե՛ ինստիտուտները։