«Մոդել Հայաստան» սիմուլյացիոն խաղին մասնակցության հրավեր | Լոռու մարզի երիտասարդների համար

«Վորլդ Վիժն Հյաստանը»` համագործակցելով «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի հետ, «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» երկարաժամկետ ծրագրի շրջանակներում հրավիրում է ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում բնակվող 15-35 տարեկան երիտասարդներին մասնակցել «Մոդել Հայաստան» սիմուլյացիոն խաղ-կրթական ծրագրին։

«Մոդել Հայաստան» սիմուլյացիոն խաղի մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու ՀՀ կառավարման համակարգին, իշխանության երեք ճյուղերին (գործադիր, օրենսդիր և դատական), ինչպես նաև մեդիային և քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (ՔՀԿ):

«Մոդել Հայաստան»-ի նպատակն է հզորացնել երիտասարդներին՝ բացառիկ հնարավորություն տալով վերջիններիս ծանոթանալու և հատուկ կրթական մեթոդաբանության միջոցով անձամբ մասնակցելու կառավարման և որոշումների կայացման գործընթացներին։ Այն նաև  զինում է երիտասարդներին արժեքավոր գիտելիքներով և հմտություններով, որոնց յուրացմամբ  նրանք հնարավորություն կստանան ակտիվորեն մասնակցելուիրենց երկրի ապագայի կերտման գործում։

Սիմուլյացիոն խաղ-կրթական ծրագրին մասնակցել կարող են Վանաձոր քաղաքում բնակվող, Հայաստանի կառավարման համակարգով հետաքրքրված, ինքնազարգացման պատրաստ 15-35 տարեկան երիտասարդները։

Ծրագրի փուլերն ու ժամկետները.

  • Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ Հունիսի 25
  • Առաջին փուլ. նախապատրաստում խաղին՝ մինչև Հուլիսի 10
  • Երկրորդ փուլ. խաղի կազմակերպում Վանաձորում՝ Հուլիսի 15
  • Ուսումնական այցեր (հանդիպումներ) ՀՀ իշխանության տարբեր գերատեսչություններ, ԶԼՄ-ներ ու ՔՀԿ-ներ

ՀՀ 6  մարզերում (Սյունիք, Գեղարքունիք, Լոռի, Տավուշ, Շիրակ, Արմավիր) խաղերը կազմակերպելուց հետո, յուրաքանչյուր մարզի մասնակից երիտասարդներից կընրտվեն առնվազն հինգը, ովքեր կմասնակցեն կենտրոնական խաղին։

Ծրագրի բոլոր փուլերին ակտիվ մասնակցությունը պարտադիր է։

Բոլոր փուլերին մասնակցած երիտասարդներին կտրվեն հավաստագրեր։

Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել

այստեղ։

Մանրամասների համար կարող եք դիմել Վորլդ Վիժն Հայաստանի գործընկեր «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ին, որը պատասխանատու է «Մոդել Հայաստան»-ի իրականացման համար։

Հեռ.՝ 091743315, էլ. փոստ՝ info@ngoc.am,

 

 

«Մոդել Հայաստան» երիտասարդների հզորացման ծրագիրը/խաղը իրականացվում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի հետ համագործակցությամբ։

«Մոդել Հայաստան» երիտասարդների հզորացման ծրագիրը/խաղը իրականացվում է «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» եռամյա ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից, և իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»–ի հետ համատեղ: