Փետրվարի 2-ին «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման հասարակական կազմակերպությունում տեղի է ունեցել կարևոր հանդիպում Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի և դեսպանատան ներկայացուցիչների հետ։ Այցի ընթացքում քննարկման գլխավոր թեման MELINEE ծրագիրն էր, որի շրջանակներում ներկայացվեցին նախատեսվող գործողությունները և մենթորության ինստիտուտի առանցքային նշանակությունը տեղական զարգացման գործընթացներում։
Հանդիպմանը մասնակցում էին նաև ծրագրի կարևոր գործընկերներն ու մասնակիցները, այդ թվում՝ Վանաձորի համայնքապետարանի զարգացման ծրագրերի, արտաքին կապերի և ՏՀՏ բաժնի պետ Լիլյա Դավթյանը, մենթոր Լիլյա Աբրահամյանը և մենթի Էմմա Պետրոսյանը։ Մասնակիցները միասին անդրադարձան կանանց հզորացման խնդիրներին, ծրագրի ընձեռած լայն հնարավորություններին ու համայնքային կյանքում դրանց ազդեցությանը։
Զրույցի ընթացքում հատուկ ընդգծվեցին հետագա գործակցության հեռանկարները և այն դրական փոփոխությունները, որոնք ակնկալվում են ծրագրի իրականացման արդյունքում։