«ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ն փնտրում է նոր աշխատակից «CapSLoc․ Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» Ծրագրի թիմին միանալու համար։
Մոնիտորինգի, գնահատման և ուսուցման մասնագետի գործառույթներին և նրան ներկայացվող պահանջներին մանրամասն կարող եք ծանոթանալ ստորև ներկայացված աշխատանքի տեխնիկական նկարագրից (TOR)․
Աշխատանքի տևողություն` 35 ամիս (փետրվար, 2023 – հունվար, 2026թ.)
Աշխատանքային ժամեր` 09։00 – 18։00 (օրական 8 ժամ, 1 ժամ ընդմիջում)
Աշխատանքի վայր՝ ք․ Վանաձոր
Աշխատանքի նկարագրություն.
ՀԿ Կենտրոնի կողմից իրականացվող «CapSLoc․ Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագրի շրջանակներում մոնիտորինգի, գնահատման և ուսուցման մասնագետի պարտականությունների կատարում:
Հաշվետու է` «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ, Ծրագրի ղեկավարին
Աշխատանքային պարտականություններ․
Ծրագրային`
- Աշխատանքային պայմանագրի ստորագրումից հետո 30 օրվա ընթացքում պատրաստել Ծրագրի մոնիտորինգի, գնահատման և ուսուցման (ՄԳՈւ/MEL) նախնական Պլանը՝ համաձայն ՀԿ Կենտրոնի և դոնոր կազմակերպության պահանջների, ստանդարտների և ձևաչափերի և ներկայացնել Ծրագրի ղեկավարին՝ հաստատման համար։
- Մշակել և պարբերաբար թարմացնել Ծրագրի համապարփակ ՄԳՈւ/MEL պլանը և կանոնավոր կերպով վերահսկել դրա իրականացումը ծրագրի պլանավորված գործողությունների և նախագծված նպատակների և ցուցանիշների նկատմամբ:
- Աջակցել Ծրագրի ղեկավարին Ծրագրի մոնիտորինգի, գնահատման և ուսուցման գործընթացի նախագծման և վերահսկման գործում:
Ընդհանուր`
- Վերահսկել «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի կողմից ֆինանսավորված ենթադրամաշնորհները` ՀՀ օրենսդրության և դոնոր կազմակերպությունների պահանջներին համապատասխան:
- Վերանայել և վերլուծել ենթադրամաշնորհներ իրականացնող կազմակերպությունների կողմից ներկայացվող փաստաթղթերը:
- Ենթադրամաշնորհներ իրականացնող կազմակերպություններին տրամադրել խորհրդատվություն՝ վերահսկման և գնահատման համար անհրաժեշտ տվյալների ամբողջական հավաքագրման հետ կապված:
- Պատրաստել ենթադրամաշնորհների վերահսկման գրաֆիկ:
- Պլանավորված պարբերականությամբ այցելություններ կատարել ծրագրի թիրախ տարածք` վերահսկման նպատակով:
- Վերահսկման արդյունքների մասին հաշվետվություններ պատրաստել և ներկայացնել ծրագրի ղեկավարին:
- Կատարել ծրագրի միջանկյալ և վերջնական տարեկան գնահատումները, պատրաստել հաշվետվություններ և ներկայացնել ծրագրի ղեկավարին։
- Մշակել մոնիտորինգի և գնահատման հաշվետվությունների ստանդարտներ, ձևաթերթիկներ:
Այլ պարտականություններ`
- Մասնակցել ՀԿ-ի ռազմավարության մշակմանը,
- Աջակցել ՀԿ Կենտրոնի աշխատակազմին կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերում, դասընթացների, հանդիպումների, այլ միջոցառումների իրականացման հարցում,
- Ըստ անհրաժեշտության և պահանջի` ստանձնել այլ պարտականություններ ՀԿ-ում։
Մոնիտորինգի, գնահատման և ուսուցման մասնագետին ներկայացվող անհրաժեշտ կարողությունների պահանջները.
- Բարձրագույն կրթություն կառավարման, սոցիոլոգիայի և հարակից ոլորտներում,
- Դրամաշնորհների և ծրագրերի մոնիտորինգի և գնահատման փորձառություն,
- Ուսուցման գործընթացների կազմակերպման և վարման փորձառություն,
- Հաղորդակցման և դժվարին իրավիճակներում կողմնորոշման հմտություն,
- Ինքնուրույն, ինչպես նաև որպես թիմի անդամ աշխատելու ունակություն,
- Ճշտապահություն ու մանրամասների նկատմամբ ուշադիր վերաբերմունք, վերլուծական կարողություն,
- Տվյալների բազաների հետ աշխատելու կարողություն,
- Համակարգչային հիմնարար գիտելիքներ,
- Հայերեն լեզվի գրավոր և բանավոր գերազանց իմացություն,
- Անգլերեն և ռուսերեն լեզուների գրավոր և բանավոր գերազանց հաղորդակցման կարողությունը կդիտվի որպես առավելություն,
- Ծրագրային և ֆինանսական փաստաթղթերի հետ աշխատանքի, ստուգման, հաշվետվությունների կազմման փորձը կդիտվի որպես առավելություն,
- Հասարակական ոլորտում աշխատանքային փորձառությունը կդիտվի որպես առավելություն։
Մրցույթին դիմելու համար անհրաժեշտ է ngoc.csd.ngo@gmail.com էլ. փոստի հասցեով ուղարկել ստորև նշված փաստաթղթերը, նամակի վերնագրի տողում նշելով «Մոնիտորինգի, գնահատման և ուսուցման մասնագետ – Հետաքրքրության հայտ»`
- ինքնակենսագրություն (CV)
- հետաքրքրության նամակ
- պահանջվող փորձառության մասին հավաստող փաստաթղթեր (զեկույցներ, հաշվետվություններ, այլ)՝ վերջին երեք տարիների կտրվածքով
Հայտերի ընդունման վերջնաժամկետ` 2023թ., փետրվարի 5 (ժամը՝ 23։59):
Ոչ ամբողջական և վերջնաժամկետի խախտմամբ ուղարկված հայտերը չեն դիտարկվի:
Հարցերի դեպքում կարող եք գրել ngoc.csd.ngo@gmail.com էլ.փոստով կամ զանգահարել +374 91-74-33-15 հեռախոսահամարով: