ՀԿ Կենտրոնը «ԲյուջեՏաՎարիր» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ՄԱԶԾ աջակցությամբ սկսել է 8 թիրախ համայնքներում իրականացնել «ՏԻՄխաղա» առցանց խաղի ցուցադրությունը։
Ծրագրի շրջանակներում Լոռու մարզի թիրախ ութ համայնքներից հավաքագրվել են համայնքային կազմակերպիչ կամավորներ, ովքեր աջակցում են խաղի տարածմանը բնակիչների շրջանում։
Օձուն, Ախթալա և Գյուլագարակ համայնքների համայնքային կազմակերպիչների աջակցությամբ անցնող օրերին հնարավոր դարձավ խաղը ցուցադրել և խաղալ նշված համայնքներում՝ ներգրավելով տարբեր թիրախ խմբերի, ովքեր հետաքրքրված են տեղական ինքնակառավարմամբ և մասնակցությամբ։
Ցուցադրման հանդիպումների առաջին մասում ներկայացվել «ԲյուջեՏաՎարիր» ծրագրի նպատակն ու խաղի կարևոր դերը։
Առցանց խաղը հնարավորություն է տալիս բարաձրացնել բնակչության իրազեկվածությունն ու ներգրավվածությունը զարգացման ծրագրերի, տարեկան աշխատանքային պլանի և համայնքային բյուջեի ձևավորման տարբեր փուլերի վերաբերյալ։
Համայնքների ակտիվ երիտասարդների և հետաքրքրված բնակիչների մասնակցությամբ տեղի ունեցավ առցանց կրթական այս խաղի ցուցադրությունն ու կիրառումը, որոնց ժամանակ բնակիչները մեծ ոգևորությամբ մասնակցություն ցուցաբերեցին։ Խաղը խաղալու ընթացքում ամենաշատ միավոր հավաքած մասնակիցները ստացան խաղի տարբերանշանով կտորե էկո պայուսակներ, որպես մրցանակներ։
Օձուն, Ախթալա, Գյուլագարակ և մյուս թիրախ համայնքներում դեռ շարունակվում են խաղի ընդլայնման ու հանրայնացման գործողությունները։
«ԲյուջեՏաՎարիր» ծրագիրն իրականացվում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի կողմից ՄԱԶԾ «Կանայք և երիտասարդները նորարար տեղական զարգացման գործընթացներում» ծրագրի շրջանակներում։
ՄԱԶԾ «Կանայք և երիտասարդները նորարար տեղական զարգացման գործընթացներում» ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից և իրականցվում է ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ։
Նյութում արտահայտված տեսակետնորը պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԶԾ և ՇԶՀԳ տեսակետների հետ։