ՀԱԹ անդամության հրավեր. Ախուրյան, Բայանդուր, Բենիամին, Գետք, Կամո, Հացիկավան, Հովիտ, Ղարիբջանյան, Մեծ Սարիար, Նոր Ախուրյան, Շիրակ, Ջաջուռավան, Քեթի բնակավայրերի բնակիչների համար

Ախուրյան բազմաբնակավայր համայնքի բնակիչներին հրավիրում ենք դառնալ «Համայնքային առաջնորդների թիմի/խմբի» անդամ

 

Ուշադրություն, CapSLoc ծրագիրը համալրում է Համայնքային առաջնորդների թիմը։

Հրավիրում ենք համայնքին նվիրված և խելամիտ առաջնորդներին դառնալ «Համայնքային առաջնորդների թիմի» անդամ:

ՀԱԹ-ի անդամ կարող են դառնալ Ախուրյան բազմաբնակավայր համայնքի բնակիչները, ովքեր՝

  • Հանդիսանում են Ախուրյան, Բայանդուր, Բենիամին, Գետք, Կամո, Հացիկավան, Հովիտ, Ղարիբջանյան, Մեծ Սարիար, Նոր Ախուրյան, Շիրակ, Ջաջուռավան, Քեթի բնակավայրերի բնակիչ,
  • Առնվազն 15 տարեկան են,
  • Հետաքրքրված են համայնքային կյանքի դրական փոփոխությամբ,
  • Մասնավոր հատվածի (բիզնես) ներկայացուցիչներ են,
  • Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ են,
  • Տեղական իշխանության ներկայացուցիչներ են:

 «Համայնքային առաջնորդների թիմի» անդամները CapSLoc ծրագրի շրջանակներում առաջիկա երկու տարիներին հնարավորություն կունենան՝

  • Մասնակցել կրթական դասընթացների,
  • Իրականացնել համայնքային նախաձեռնություններ՝ ստանալով ֆինանսական աջակցություն,
  • Մասնակցել փորձի փոխանակման այցերի,
  • Ներգրավվել տեղական ինքնակառավարման մարմինների գործընթացներում և այլն։

Ընտրության փուլին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտը՝ https://t.ly/2SEx

Մասնակիցների ընտրությունը կատարվելու է հայտատուների մոտիվացիայի, տարածքային և ոլորտային բազմազանության ապահովման և գենդերային բալանսի պահպանման հիման վրա: Ընտրության չափանիշներից է նաև հետևյալը․ դիմորդները պետք է կես էջի սահմաններում ներկայացնեն իրենց պատկերացումները/կոնցեպտը/տեսլականը համայնքի/բնակավայրի զարգացման վերաբերյալ։

Առաջին փուլը հաղթահարած մասնակիցները կհրավիրվեն հարցազրույցի։ Հարցազրույցների արդյունքում կկատարվի մասնակիցների վերջնական ընտրությունը։

 

Գրանցվել կարող եք մինչև հուլիսի 25-ը։

ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ և ՀԿ Կենտրոնի կողմից առաջնորդվող «CapSLoc․ Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» եռամյա ծրագիրը մեկնարկել է 2023 թվականին։ Ծրագրի նպատակն է մեծացնել Ախուրյան բազմաբնակավայր համայնքի կարողությունները և կայունությունը՝ իր զարգացումն առաջ տանելու համար։

 

 

«CapSLoc․ Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով:

«CapSLoc․ Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագիրն իրականացվում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի կողմից՝ «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի, «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ի, «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի և «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական եւ խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ։