Մարտի 4-ին Ախուրյան համայնքում տեղի ունեցավ քննարկում ԱՄՆ Միջազգայինզարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «CapSLoc․ Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագրի շրջանակներում բնակավայրերում համայնքային զարգացմանկենտրոնների ստեղծման վերաբերյալ։
Հանդիպմանը ներկա էին Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը, ՀԿ Կենտրոնի նախագահ և CapSLoc ծրագրի ղեկավար Արփինե Հակոբյանն ու CapSLoc ծրագրի համընկերությանանդամ կազմակերպությունների ներկայացուցիչները։
Հանդիպման ընթացքում ներկայացվեց Ախուրյան համայնքի բոլոր բնակավայրերում կատարված այցելությունների հիման վրա քարտեզագրված տարածքների ընդհանուր վիճակը, դրանց ֆունկցիոնալությունն ու շահագործման հնարավորությունը։
Համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի կողմից նշվեց, որ համայնքը պատրաստ է հնարավորությունների և ռեսուրսների շրջանակներում աջակցել կենտրոնների ստեղծմանը։ Մասնավորապես համայնքը պատրաստակամություն հայտնեց կազմակերպել նշված տարածքների կոսմետիկ վերանորոգման և հարդարման աշխատանքների իրկանացումը։
«CapSLoc․ Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագրի շրջանակներում նախատեսվում է Ախուրյան համայնքի գրեթե բոլոր բնակավայրերում ստեղծել ոչ ֆորմալ կրթական միջավայրեր, որոնք հնարավորություն կտան համայնքի բնակիչներին իրենց գաղափարների քննարկումները, նախագծերի մշակումն ու զարգացման գործընթացները կազմակերպել ավելի նպաստավոր պայմաններում։ Ծրագրով նախատեսվում է նյութատեխնիկական ապահովման միջոցով՝ համայնքապետարանի հետ սերտ համագործակցությամբ ձևավորել կայուն և գործողկենտրոններ։
«CapSLoc․ Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով:
«CapSLoc․ Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագիրն իրականացվում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ–ի կողմից՝ «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի, «Կանայք հանուն զարգացման» ՀԿ–ի, «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ–ի և «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական եւ խորհրդատվական կենտրոն» ՀԿ–ի հետ համատեղ։