Վանաձորում կհիմնվի հյուրընկալության և սպասարկման ոլոտի մասնագիտական ուսուցման կենտրոն

ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատան և ՀԿ Կենտրոնի համագործակցությամբ 2025 թվականին կհիմնվի ուսուցման կենտրոն, որը կառաջարկի մասնագիտացված կրթություն և հմտությունների զարգացում՝ բավարարելու Լոռու զբոսաշրջության և ծառայությունների ոլորտների աճող պահանջները:
Ծրագիրը կտրամադրի թիրախավորված մասնագիտական ծրագրեր՝ աջակցելու ինչպես տեղի բնակիչներին, այնպես էլ տեղահանված անձանց՝ բարելավելով նրանց աշխատունակությունը և նպաստելով մարզի և համայնքի տնտեսական աճին:

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին ՀԿ Կենտրոնի գրասենյակում տեղի ունեցավ կենտրոնի հիմնման պայմանագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը։

Արարողությանը ներկա էին ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Աոկի Յուտական, Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Անի Բաղդասարյանը, Վանաձոր համայնքապետարանի զարգացման ծրագրերի, արտաքին կապերի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Լիլյա Դավթյանը, կրթության, մշակույթի և տուրիզմի հարցերի բաժնի պետ Քրիստինե Մադոյանը և ՔՀԿ ու սպասարկման ոլորտի ներկայացուցիչներ։

Ծրագրի խնդիրները՝

  • Նախագծել ծրագրեր խոհարարական արվեստի, հյուրընկալության, հյուրանոցայի կառվարման և սպասարկման ոլորտներում՝ տարեկան վերապատրաստելով առնվազն 100 շահառուի, հատուկ ուշադրություն դարձնելով տեղահանվսծ և տեղի գործազուրկների ինտեգրմանը:
  • Բարձրացնել վերապատրաստվողների աշխատունակությունը՝ նպատակ ունենալով մասնակիցների զգալի մասի համար աշխատանք ապահովել տեղական զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտներում:
  • Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց տրամադրել անհրաժեշտ վերապատրաստում և աջակցություն՝ հաղթահարելու զբաղվածության խոչընդոտները և ինտեգրվելու տեղական աշխատուժի մեջ:

 

Ծրագրի շրջանակներում՝

  1. Վանաձորում կհիմնվի հատուկ նախագծված ուսումնական կենտրոն, որը նախատեսված է զբոսաշրջության, հյուրընկալության և հարակից ոլորտներում մասնագիտացված ուսուցման ծրագրեր իրականացնելու համար:
  2. Կենտրոնը կառաջարկի գործնական, պրակտիկ ուսուցում այնպիսի առանցքային ոլորտներում, ինչպիսիք են խոհարարական արվեստը, բառի կառավարումը, հյուրընկալության ծառայությունները և լանդշաֆտային դիզայնը: Այս ծրագրերը կմշակվեն տեղական բիզնեսների հետ համագործակցությամբ՝ ապահովելու համար, որ դրանք համապատասխենեն ոլորտի պահանջներին:
  3. Ծրագիրը առաջնահերթություն կտա Լեռնային Ղարաբաղից տեղահանված և համայնքի գործազուրկ անձանց ներգրավմանը՝ տրամադրելով նրանց հաջող աշխատանքի անցնելու համար անհրաժեշտ գործիքներ, վերապատրաստում և աջակցություն, որը ներառում է տեղական մարտահրավերների և նախկին կրթության կամ մասնագիտական ուսուցման սահմանափակ հասանելիության հաղթահարումը:

 

 

«Հյուրընկալության և սպասարկման ոլորտի մասնագիտական կենտրոնի հիմնում» ծրագիրը իրակացվում է ՀԿ Կենտրոնի կողմից ՀՀ-ում Ճապոնիայի Դեսպանատան ֆինանսական աջակցությամբ։