Հաստիք՝ Համայնքային համախմբող /մարզային համակարգող – ՀՀ, հարավ
Ծրագրի համայնքային համախմբողի/մարզային համակարգողի գործառույթներին և նրան ներկայացվող պահանջներին մանրամասն կարող եք ծանոթանալ ստորև ներկայացված աշխատանքի տեխնիկական նկարագրից (TOR)․
Աշխատանքի տևողություն` 4 ամիս՝ հետագա երկարաձգման հնարավորությամբ (աշխատանքի սկիզբն՝ անմիջապես – հունիս, 2024թ․, երկու ամիս փորձաշրջանով)
Աշխատանքային ժամեր` 09։00-18։00 (օրական 8 ժամ, 1 ժամ ընդմիջում)
Գործունեության աշխարհագրական ծածկույթ՝ ներգրավվող աշխատակիցը պետք է աշխատի ՀՀ Սյունիք, Վայոց Ձոր և Արարատ մարզերի 6 ՔՀԿ-ների (քաղաքացիական հասարակության կառույցների) հետ (հաճախակի այցեր և մշտական կապի ապահովում ծրագրի շահառու ՔՀԿ-ների հետ)։
Աշխատանքի նկարագրություն.
ՀԿ Կենտրոնի կողմից իրականացվող քաղաքացիական հասարակության կառույցների հզորացմանն ուղղված ծրագրի շրջանակներում (CSOs4Progress) մարզային (Սյունիք, Վայոց Ձոր և Արարատ) ՔՀԿ-ների հետ շարունակական աշխատանք։
Հաշվետու է` «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ, Ծրագրի ղեկավարին։
Աշխատանքային պարտականություններ․
Ծրագրային
- Ծրագրի շրջանակներում նախատեսված գործողությունների ընթացիկ կազմակերպում։
- Գործընկերների և շահագրգիռների հետ պաշտոնական հանդիպումների կազմակերպում և/կամ կազմակերպմանն աջակցություն։
- Ծրագրի շահագրգիռների հետ կապի պահպանում։
- Ծրագրի տարեկան և ամսեկան գործողությունների ժամանակացույցերի պատրաստմանն աջակցություն։
- Անվտանգ տվյալների բազաներում ծրագրի տվյալների կառավարում։
- Թվային և տպագիր փաստաթղթերի արխիվի ստեղծում և վարում, պարբերաբար թարմացում։
- Ծրագրի կատարողականի վերաբերյալ տվյալների ամենօրյա հավաքագրում և մշակում, հաշվետվությունների կազմում և ներկայացում ծրագրի ղեկավարին:
- Համայնքային համախմբողը/մարզային համակարգողը պատասխանատու կլինի ծրագրի միջոցառումների համակարգման համար։
- Պարբերական այցերի իրականացում թիրախ մարզերի շահառու ՔՀԿ-ներին՝ աջակցության և վերահսկման համար,
- Դրամաշնորհառուների հետ ամենօրյա աշխատանք, այդ թվում՝ դրամաշնորհային ծրագրերի վերաբերյալ փաստաթղթերի հավաքագրման և ստուգման գործընթացի իրականացում՝ դրամաշնորհների ղեկավարի հետ համատեղ:
Ընդհանուր
- Աջակցել ՀԿ Կենտրոնի աշխատակազմին կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերում, դասընթացների, հանդիպումների, այլ միջոցառումների իրականացման հարցում:
- Մասնակցել ՀԿ Կենտրոնի ծրագրային և կազմակերպության գործունեության հաշվետվությունների կազմմանը:
- Մասնակցել ՀԿ Կենտրոնի կազմակերպական զարգացմանն ուղղված բոլոր գործընթացներին:
- Ըստ անհրաժեշտության և պահանջի՝ ստանձնել այլ պարտականություններ ՀԿ-ում։
- Անհրաժեշտության դեպքում օգնել ՀԿ Կենտրոնի աշխատակազմի այլ անդամներին իրենց առօրյա աշխատանքում։
- Պատրաստ լինել տարբեր այցերով պարբերաբար լինել շահառու համայնքներում։
Համայնքային համախմբողին/մարզային համակարգողին ներկայացվող անհրաժեշտ կարողությունների պահանջները.
- Բարձրագույն կրթություն հումանիտար, կառավարման և հարակից ոլորտներում,
- Հասարակական ոլորտում աշխատանքային փորձառություն,
- Համայնքներում գործող քաղաքացիական հասարակակության կառույցների հետ աշխատանքի փորձառություն,
- Ինքնուրույն, ինչպես նաև որպես թիմի անդամ աշխատելու ունակություն,
- Հաղորդակցման և դժվարին իրավիճակներում կողմնորոշման հմտություն,
- Առցանց հարթակների (կայք, սոցիալական էջեր) կառավարման փորձ,
- Ճշտապահություն ու մանրամասների նկատմամբ ուշադիր վերաբերմունք, վերլուծական կարողություն,
- Տվյալների բազաների հետ աշխատելու կարողություն,
- Հայերեն լեզվի գրավոր և բանավոր գերազանց իմացություն,
- Անգլերեն լեզվի գրավոր և բանավոր իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Համակարգչային գիտելիքներ (Microsoft Office, Power Point, Internet, e-mail, այլ), ձևավորման տարբեր ծրագրերի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն,
- Ուշադրություն մանրամասների նկատմամբ,
- Շարունակական զարգացում՝ կատարելության ձգտումով և նվիրվածություն։
Մրցույթին դիմելու համար անհրաժեշտ է ngoc.csd.ngo@gmail.com էլ. փոստի հասցեով ուղարկել ստորև նշված փաստաթղթերը, նամակի վերնագրի տողում նշելով «Ծրագրի համայնքային համախմբող/մարզային համակարգող-ՀՀ, հարավ – Հետաքրքրության հայտ-անուն, ազգանուն»`
- ինքնակենսագրություն (CV)
- հետաքրքրության նամակ
Հայտերի ընդունման վերջնաժամկետ` 2024թ., մայիսի 31-ը ներառյալ (ժամը՝ 16:00):
Ոչ ամբողջական և վերջնաժամկետի խախտմամբ ուղարկված հայտերը չեն դիտարկվի: Առաջին փուլը հաղթահարած մասնակիցները կհրավիրվեն առցանց հարցազրույցի մայիսի 31-ին։
Հարցերի դեպքում կարող եք գրել ngoc.csd.ngo@gmail.com էլ.փոստով կամ զանգահարել +374 91-74-33-15հեռախոսահամարով: