Աշխատանքի հայտարարություն | Համայնքային համախմբող /մարզային համակարգող – ՀՀ, հյուսիս

Հաստիք՝ Համայնքային համախմբող /մարզային համակարգող – ՀՀ, հյուսիս

Ծրագրի համայնքային համախմբողի/մարզային համակարգողի գործառույթներին և նրան ներկայացվող պահանջներին մանրամասն կարող եք ծանոթանալ ստորև ներկայացված աշխատանքի տեխնիկական նկարագրից (TOR)․

Աշխատանքի տևողություն` 4 ամիս՝ հետագա երկարաձգման հնարավորությամբ (աշխատանքի սկիզբն՝ անմիջապես – հունիս, 2024թ․, երկու ամիս փորձաշրջանով)

Աշխատանքային ժամեր` 09։00-18։00 (օրական 8 ժամ, 1 ժամ ընդմիջում)

Աշխատողի տեղակայման վայր` ՀԿ Կենտրոնի գրասենյակ (ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Խորենացի 6/1)

Գործունեության աշխարհագրական ծածկույթ՝ ներգրավվող աշխատակիցը պետք է աշխատի ՀՀ Լոռի, Շիրակ, Տավուշ, Գեղարքունիք մարզերի  միջինում 7 ՔՀԿ-ների (քաղաքացիական հասարակության կառույցների) հետ (հաճախակի այցեր և մշտական կապի ապահովում ծրագրի շահառու ՔՀԿ-ների հետ)։

Աշխատանքի նկարագրություն.

ՀԿ Կենտրոնի կողմից իրականացվող քաղաքացիական հասարակության կառույցների հզորացմանն ուղղված ծրագրի շրջանակներում (CSOs4Progress) մարզային (Լոռի, Շիրակ, Տավուշ և Գեղարքունիք) ՔՀԿ-ների հետ շարունակական աշխատանք։

Հաշվետու է` «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ, Ծրագրի ղեկավարին։

Աշխատանքային պարտականություններ․

Ծրագրային

  1. Ծրագրի շրջանակներում նախատեսված գործողությունների ընթացիկ կազմակերպում։
  2. Գործընկերների և շահագրգիռների հետ պաշտոնական հանդիպումների կազմակերպում և/կամ կազմակերպմանն աջակցություն։
  3. Ծրագրի շահագրգիռների հետ կապի պահպանում։
  4. Ծրագրի տարեկան և ամսեկան գործողությունների ժամանակացույցերի պատրաստմանն աջակցություն։
  5. Անվտանգ տվյալների բազաներում ծրագրի տվյալների կառավարում։
  6. Թվային և տպագիր փաստաթղթերի արխիվի ստեղծում և վարում, պարբերաբար թարմացում։
  7. Ծրագրի կատարողականի վերաբերյալ տվյալների ամենօրյա հավաքագրում և մշակում, հաշվետվությունների կազմում և ներկայացում ծրագրի ղեկավարին:
  8. Համայնքային համախմբողը/մարզային համակարգողը պատասխանատու կլինի ծրագրի միջոցառումների համակարգման համար։
  9. Պարբերական այցերի իրականացում թիրախ մարզերի շահառու ՔՀԿ-ներին՝ աջակցության և վերահսկման համար,
  10. Դրամաշնորհառուների հետ ամենօրյա աշխատանք, այդ թվում՝ դրամաշնորհային ծրագրերի վերաբերյալ փաստաթղթերի հավաքագրման և ստուգման գործընթացի իրականացում՝ դրամաշնորհների ղեկավարի հետ համատեղ:

Ընդհանուր

  1. Աջակցել ՀԿ Կենտրոնի աշխատակազմին կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերում, դասընթացների, հանդիպումների, այլ միջոցառումների իրականացման հարցում:
  2. Մասնակցել ՀԿ Կենտրոնի ծրագրային և կազմակերպության գործունեության հաշվետվությունների կազմմանը:
  3. Մասնակցել ՀԿ Կենտրոնի կազմակերպական զարգացմանն ուղղված բոլոր գործընթացներին:
  4. Ըստ անհրաժեշտության և պահանջի՝ ստանձնել այլ պարտականություններ ՀԿ-ում։
  5. Անհրաժեշտության դեպքում օգնել ՀԿ Կենտրոնի աշխատակազմի այլ անդամներին իրենց առօրյա աշխատանքում։
  6. Պատրաստ լինել տարբեր այցերով պարբերաբար լինել շահառու համայնքներում։

Համայնքային համախմբողին/մարզային համակարգողին ներկայացվող անհրաժեշտ կարողությունների պահանջները.

  1. Բարձրագույն կրթություն հումանիտար, կառավարման և հարակից ոլորտներում,
  2. Հասարակական ոլորտում աշխատանքային փորձառություն,
  3. Համայնքներում գործող քաղաքացիական հասարակակության կառույցների հետ աշխատանքի փորձառություն,
  4. Ինքնուրույն, ինչպես նաև որպես թիմի անդամ աշխատելու ունակություն,
  5. Հաղորդակցման և դժվարին իրավիճակներում կողմնորոշման հմտություն,
  6. Առցանց հարթակների (կայք, սոցիալական էջեր) կառավարման փորձ,
  7. Ճշտապահություն ու մանրամասների նկատմամբ ուշադիր վերաբերմունք, վերլուծական կարողություն,
  8. Տվյալների բազաների հետ աշխատելու կարողություն,
  9. Հայերեն լեզվի գրավոր և բանավոր գերազանց իմացություն,
  10. Անգլերեն լեզվի գրավոր և բանավոր իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  11. Համակարգչային գիտելիքներ (Microsoft Office, Power Point, Internet, e-mail, այլ), ձևավորման տարբեր ծրագրերի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն,
  12. Ուշադրություն մանրամասների նկատմամբ,
  13. Շարունակական զարգացում՝ կատարելության ձգտումով և նվիրվածություն։

Մրցույթին դիմելու համար անհրաժեշտ է ngoc.csd.ngo@gmail.com էլ. փոստի հասցեով ուղարկել ստորև նշված փաստաթղթերը, նամակի վերնագրի տողում նշելով «Ծրագրի համայնքային համախմբող/մարզային համակարգող-ՀՀ, հյուսիս – Հետաքրքրության հայտ-անուն, ազգանուն»`

  1. ինքնակենսագրություն (CV)
  2. հետաքրքրության նամակ

Հայտերի ընդունման վերջնաժամկետ` 2024թ., մայիսի 31-ը ներառյալ (ժամը՝ 16:00):

Ոչ ամբողջական և վերջնաժամկետի խախտմամբ ուղարկված հայտերը չեն դիտարկվի: Առաջին փուլը հաղթահարած մասնակիցները կհրավիրվեն հարցազրույցի մայիսի 31-ին։

Հարցերի դեպքում կարող եք գրել ngoc.csd.ngo@gmail.com էլ.փոստով կամ զանգահարել +374 91-74-33-15հեռախոսահամարով: